«Հետևողական եմ լինելու, որ գնիջեցում չլինի ու պատմական շենքը օղլի ազգանունով մեկը ձեռք չբերի»․ Կարեն Մալխասյան
Aravot.am-ը գրում է․ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը շարունակում է պնդել, որ քաղաքի ամենահին, կոլորիտային կառույցներից մեկը՝ նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը չպիտի օտարվի, այն պիտի մնա համայնքապատկան՝ վարձակալության տրամադրելով որևէ ներդրողի։
Գյումրու ավագանին, սակայն, առանց հանրային լսման ընդունել է այն աճուրդով օտարելու որոշում։ Աճուրդի մեկնարկային գին սահմանել է 1 100 000 000 (մեկ միլիարդ մեկ հարյուր միլիոն) դրամ։ Կարեն Մալխասյանի պնդմամբ՝ ավագանու որոշումը չի բխում համայնքի բարօրությունից և շահերից։
Մայիսի 15-ին հայտարարվել էր աճուրդ- վաճառք, սակայն ոչ մեկը մասնակցության հայտ չէր ներկայացրել։
Այս թեմային անդրադարձ կատարելով՝ Կարեն Մալխասյանը գրել էր․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրի համայնքի կողմից վերջին երկու ամիսների ընթացքում հայտարարված աճուրդներին պատահականության, թե զուգադիպության, կամ թե այլ սկզբունքով որոշ լոտերի համար հայտեր չեն ներկայացվում, որի արդյունքում ունենում ենք դեպքեր․ երբ մի դեպքում կատարվում է մեկնարկային գնի իջեցում, իսկ մեկ այլ դեպքում՝ գնիջեցում չի կատարվում (գոնե ինձ համար անհայտ սկզբունքով)՝ լինելու եմ հետևողական նաև սահմանված մեկնարկային գնի նկատմամբ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը