Ի՞նչ են ուզում «կիսել» բեկորված ու շրջափակված Արցախում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ սթափվելու և առկա սպառնալիքներին համախմբված դիմակայելու կոչից զատ մասնավորաբար նշելով, թե «իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել»։ Սա բավական ուշագրավ է այն առումով, որ փաստացի ակնարկվում է Արցախում անիշխանության հնարավոր վտանգի մասին: Եվ, փաստացի, դա ցավալիորեն շատ մոտ է իրականություն դառնալուն՝ հաշվի առնելով այնտեղ ծավալվող իրադարձությունները: Փաստը մնում է փաստ, որ մինչ Արցախի շուրջ ավելի է սեղմվում թշնամական շրջափակման օղակը, Ստեփանակերտում ավելի բորբոքված բնույթ են ստանում իշխանության կամ կոնկրետ պաշտոնների համար պայքարի դրսևորումները:
Ինչպես հայտնի է, այդ «գործում» գերակտիվ է Սամվել Բաբայանը: Նա արդեն հասցրել է վերջին օրերին ի պաշտպանություն իր հնարավոր պետնախարարական կարիերայի ցույց կազմակերպել, հանդիպում ունենալ Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի հետ, ի լրումն՝ իշխանությունը (կամ պետնախարարի պաշտոնը) իրեն փոխանցելու թեմայով վերջնագրային բնույթի հայտարարություններ անել և այլն: Կարելի է կարծել, թե հիմա Արցախում իշխանությունն այնքան կարևոր բան է, որ, մնացած բանուգործը թողած, բոլորը պետք է ինքնամոռաց նետվեն իշխանության համար պայքարի, բանավեճերի, պարզապես վեճերի ու ներքին գզվռտոցների հորձանուտը: Բայց, ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր ցանկանում են Արցախում իշխանություն կամ պաշտոն վերցնել: Արցախում հստակ գիտակցում են, որ այս ամենը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով՝ իր «մասնաճյուղերի» միջոցով:
Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը. նա բացեիբաց հայտարարում է, որ հանձնում է Արցախը: Այսինքն, ստացվում է, որ նա ցանկանում է Արցախում դիմադրության օջախներն իր «մարդկանց» միջոցով նվազեցնել և «հանձնումը» անցկացնել առանց ցնցումների: Այնպես չէ, որ Արցախի գործող իշխանությունները շատ մեծ դիմադրություն են ցույց տալիս այդ ծրագրին կամ վայելում են հանրության վստահությունը: Սակայն այսօր Արցախը ներքին ցնցումների տանելը կարող է օգտակար լինել միմիայն Ադրբեջանին: Դե, գուցե նաև Հայաստանի գործող իշխանություններին... Նույնիսկ ոչինչ չի փոխում այն հանգամանքը, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը փորձում է նախագահին կից հերթական ամորֆ մարմինը ստեղծել, որն ընդամենը խորհրդակցական կարգավիճակ է ունենալու, թեպետ հիմա ամեն ինչ արվում է ուռճացրած ներկայացնելու դրա լիազորությունները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը