Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց

«Երկրի մասին խոսել կադաստրի վկայականի փիլիսոփայության մեջ, դա խայտառակություն է, ամոթէ»։ Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործ նախարար, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցն այսպես է բնորոշում Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը՝ թե Հայաստանը կադաստրի վկայական չի ունեցել, և եթե Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այն կլինի մեր կադաստրի վկայականը և մենք կհաղթահարեն տնվորի մեր կարգավիճակը։

Դիվանգետն օգտագարոծելով Փաշինյանի բառապաշարը հակադարձում է՝ «առանց կադաստրի վկայականի ՄԱԿ-ի անդամ չեն դառնում»։

Ադոնցն  հազարամյակների պատմություն ունեցող ազգի ներկայացուցիչներին տնվոր չի համարում. «Կադաստր և տնվոր... ողբամ ես, կարող եմ ասել։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ որևէ պետության ղեկավար նման տիպի որակավորումներ տա իր իսկ սեփական պետությանը, իր իսկ սեփական ժողովրդի վերաբերյալ»:

Շուրջ 30 տարի դիվանագիտության բնագավառում պաշտոնավարած Ադոնցն ասում է, թե ցավում է, որ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը խոսում է Հայաստանի պետության, պետականության մասին, նրա ձևակերպմամբ, թաղապետարանի մակարդակով՝ կոչ անելով Փաշինյանին պետությունը չհամեմատել կադաստրի հետ։

Նախկին փոխարտգործ նախարարի համոզմամբ՝ Փաշինյանը դեմարկացիայի և դելիմիտիացայի գործընթացը խորհրդարանում ներկայացրեց իբրև Ադրբեջանի կողմից կադաստրի վկայական ստանալու գործընթաց, այսինքն, ըստ վարչապետի, Ադրբեջանն է, որ պետք է ձևակերպի և ներկայացնի Հայաստանին այդ փաստաթուղթը։

Արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցնում է՝ Ադրբեջանը դեռ ինքն իր կադաստրի վկայականի փնտրտուքներում է։ 100-ամյա պետություն է ընդամենը, որի պետության կարգավիճակն անգամ հարցականի տակ է:

«Իսկ Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը։ Սա արվում է այն դեպքում, երբ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ինչը նշանակում է, որ այդ երկրները ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց դեսպանը։

Ադոնցի գնահատմամբ՝ Փաշինյանը պրիմիտիվ, անընդունելի, մարդկանց արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով իրականում փորձում է նախապատրաստել ժողովրդին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով ինչպես ինքն է հայտարարել ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։

 Ընդորում, ըստ Ադոնցի, նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը այդ բանակցություններում լուրջ ճնշումների տակ է, մինչդեռ ընդունված նորմերի համաձայն՝ ճնշումների ներքո չի կարող սահմանազատման գործընթաց վարել: