Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձը: 1918 թվականին, վիթխարի մարդկային և տարածքային կորուստներից հետո, հայ ժողովուրդը, փաստացի մենակ և առանց իրական դաշնակից, համախմբվելով կարողացավ հետ մղել թուրքական ագրեսիան, ջախջախել թուրքական բանակի կանոնավոր ստորաբաժանումները Սարդարապատի, Բաշ-Ապարանի և մասամբ նաև Ղարաքիլիսայի դաժան ճակատամարտերում, և վաստակած ու արժանապատիվ իրավունք ձեռք բերեց սեփական պետությունն ունենալու:

105 տարի առաջ մեր նախնիները, դիմագրավելով սովին, համաճարակներին, սպառազինության պակասին, պետության բացակայությանը՝ կռիվ տվեցին այդ պետությունը ստեղծելու և կայացնելու համար, իրենց հերոսական պայքարով ճանապարհ բացելով ապագա սերունդների համար: Այսօր մենք՝ իրենց սերունդները, պետք է ոգեշնչվենք մեր նախնիների օրինակով, պայքարենք մեր հայրենիքի յուրաքանչյուր քար ու թփի համար, ստեղծենք և արարենք՝ կառուցելու այն երկիրը, որն արժանի է իրենց սխրանքին:
Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը: Մեր մեջի ազատասերն ու խիզախը պետք է հաղթի նյութապաշտին և թուլամորթին, աշխատասերը՝ ծույլին, կռվողը՝ դասալիքին, կրթվածը՝ տգետին, ազնիվը՝ սուտասանին: Մենք պետք է դուրս մղենք մեր մեջի վախը, անզիջում դիմադրենք թշնամուն, վստահ ձեռք մեկնենք բարեկամին, և վերգտնելով մեր ուժը, քայլ առ քայլ վերականգնենք մեր բնատուր ազգային իրավունքը:

Այսօր, մայիսյան հերոսամարտերից 105 տարի անց, ես ցանկանում եմ գլուխս խոնարհել նրանց բոլոր հերոսների առաջ, և շնորհավորել մեր ազգի պայքարող տեսակին, որի համար այս հերոսամարտերը մշտապես լինելու են փարոս արիության և արժանապատվության, և ոգեշնչելու են նոր նվաճումների: Շնորհավոր բոլորիս տոնը, քույրեր և եղբայրներ, Աստված պահապան մեր հայրենիքին և մեր պայքարող տեսակին: