Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Փաշինյանը ստում է. տնտեսությունն աճել է խաղամոլության, բանկերի գերշահույթների և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին. Սարգսյան

Այս օրերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը. հաշվետվության մեկնարկը տվեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ 2022 թվականի բյուջեով իրենց Կառավարությունն արձանագրել է՝ ստվերի կրճատման և բարեփոխումների աննախադեպ ռեկորդային բարձր ցուցանիշներ։

«2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է»,- շեշտել է Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ի պատասխան Փաշինյանի այն շեշտադրմանը, որ 12.6 տոկոս տնտեսական աճը Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, նշեց՝ տնտեսական աճի պատճառն ամեժենևին էլ կապ չունի Կառավարության բարեփոխումների հետ. ավելին՝ հրապարակված վիճակագրական պաշտոնական թվերը հերքում են Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունները։

«Օրինակ՝ ըստ հրապարակված վիճակագրության՝ սննդամթերքի արտադրությունն աճել է ընդամենը 7.1 տոկոսով, և այդ ցածր թիվը մենք ունեցել ենք այն դեպքում, երբ մեր երկիր է այցելել 1 միլիոն 700 հազար զբոսաշրջիկ, որոնք սննդամթերք են սպառել։ Աճել է առևտուրը, որի մեջ մանրածախն աճել է ընդամենը 2.6 տոկոսով, իսկ ավտոմեքենաների առևտուրն աճել է 47.2 տոկոսով, մեծածախ առևտուրը՝ 26 տոկոսով։ Ավտոմեքենաների և մեծածախ առևտրի աճը փաստում է, որ Ռուսաստանից Հայաստան և Արևմուտք և հակառակ ուղղությամբ տեղի է ունենում ապրանքների ներմուծում և վերարտահանում, հետևաբար, ի՞նչ բարեփոխման մասին կարող է խոսք լինել»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշները պայմանավորված են Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջնորդ հարթակ դառնալու հանգամանքով և ոչ ավելին, իսկ Կառավարության գործունեության իրական պատկերը տալիս են այլ ոլորտներ։

«Օրինակ՝ բանկային գործունեությունն աճել է 67.7 տոկոսով, բանկերը գերշահույթներ են ստանում՝ աղքատացնելով ժողովրդին, աճել է նաև խաղատների գործունեությունը՝ 44.2 տոկոսով»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը ստում է՝ 180 աստիճանով այլ պատկեր է ներկայացրել՝ չասելով, որ տնտեսությունն աճել է ռուս-ուկրաինական պատերազմի, բանկերի և խաղամոլության հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։