Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը
Քաղաքների երեք «տարածությունների» միաժամանակյա արդյունավետ օգտագործումը միայն կարող է հնարավորություն տալ լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրները, այդ թվում, տրանսպորտային և հետիոտնի անխոչընդոտ տեղաշարժին վերաբերողները։
 
Առաջին «տարածությունը»՝ գետինը, գրեթե սպառել է իրեն և Երևանի բնակչության և տնտեսության զարգացման տեմպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։ Նոր ճանապարհների, փողոցների կառուցման հնարավորությունները սահմանափակ են։
 
Երկրորդ՝ ստորգետնյա «տարածությունը» բավական քիչ է օգտագորված։ Ունենք շատ քիչ թունելներ, գետնանցումներ։ Միևնույն ժամանակ, Երևանի ռելիեֆը և ստորգետնյա ենթակառուցվածների առկայությունները նույնպես թույլ չեն տալիս քաղաքը դարձնել լիարժեք «երկհարկանի»։ Սակայն, այստեղ նույնպես ունենք սկզբունքային խնդիր։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գետնանցումները չեն դառնում մարդկանց հիմնական ճանապարհը, որը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Քաղաքը, նախ և առաջ, պետք է լինի մարդկանց համար, հետևաբար Երևանի մի շարք գետնանցումներ պետք է վերածվեն թունելի՝ մեքենաների համար, իսկ մարդիկ քայլեն գետնի վրայով։
Միևնույն ժամանակ, Երևանում առկա են մի շարք հնարավորություններ փոքր թունելների շնորհիվ ունենալ նոր հետիոտնային հատվածներ։
 
Երրորդ՝ վերգետնյա, օդային «տարածությունը» գրեթե չի օգտագործվում։ Վերնանցումները շարունակում են մնալ անհարմար մարդկանց համար, իսկ 1-2 էստակադաները չեն լուծում քաղաքի տրանսպորտային խնդիրները։
 
Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունը՝ քաղաքի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։
 
Քաղաքային ճոպանուղին ունի հետևյալ առավելությունները՝
 
Մարդկային մեծ հոսքերի տեղափոխման հնարավորություն
 
Կանգառներում սպասելու բացակայություն
 
Էկոլոգիապես մաքուր՝ օդի աղտոտվածության բացակայություն
 
Ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը աշխարհում
 
Ամենակարճ ճանապարհների ստեղծում՝ ուղիղ գծի շնորհիվ
 
Հաշմանդամություն ունեցող անձանց համար այն բացառիկ հարմար
 
Նոր, ազատ տարածությունների օգտագործման հնարավորություն
 
Կայարանների կառուցման համար փոքր տարածքների անհրաժեշտություն
 
Արագ կառուցման հնարավորություն՝ չխոչընդոտելով առկա տրանսպորտային ուղիները շինարարական աշխատանքների ժամանակ
 
Առաջիկայում կներկայացնենք Երևանի ճոպանուղու համակարգի ներդրման նախագիծը։