Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Համակեցության տարբերակ չեմ տեսնում». Ռուբեն Վարդանյանն արցախցիների և ադրբեջանցիների համակեցության մասին

«Ես «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր եմ, սակայն բանկն ունի կառավարման մասնագիտական խորհուրդ, ուստի ես, որպես բաժնետեր, որևէ կերպ չեմ ազդում որոշումների կայացման վրա»,- այս մասին Economy of Armenia-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների սպասարկումը մերժելը։

Նա հավելել է, որ ռուսական ընկերությունների ներհոսքը Հայաստան տնտեսական ակտիվություն է, սակայն յուրաքանչյուր բանկի կողմից նրանց հետ համագործակցությունը՝ բանկի խնդիրն է։ Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանն են ուղղված եղել նաև իր կողմից իրականացված բազում բարեգործական ծրագրեր, որոնցից են Տաթևի ճոպանուղու կառուցումը, Դիլիջանի դպրոցի կառուցումը, մի շարք հանրային տարածքների, այգիների բարեկարգումը:

«Դիլիջանի դպրոցը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար։ Այն ոչ միայն կրթական համակարգի և ուսուցման տեսանկյունից է նորարարություն, այլև այն Հայաստանը դարձնում է հետաքրքիր օտարերկրյա քաղաքացիների համար։ Օրինակ, Հայաստանում այլ երկրների դեսպանությունների աշխատակիցների երեխաները, Հայաստանում ներդրումներ անող օտարերկրացիների երեխաներն իրենց հասանելի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեն, ինչը խթանում է, որպեսզի օտարերկրացիները Հայաստան տեղափոխվեն»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին Արցախի ճակատագրի մասին: «Ես համակեցության տարբերակ չեմ տեսնում։ Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն ու արցախցիները կողք-կողքի ապրել։ Օրինակ, երբ ադրբեջանցիներն իրենց հաղթանակի օրը տոնեն, հայերն ի՞նչ պիտի անեն, դա անհնար է։

Երկու ժողովուրդների միասին ապրելը անվտանգ չէ, իսկ միջազգային երաշխիքների մասին խոսակցությունները պարզապես գեղեցիկ փաթեթավորված բառերի խումբ են։ Հայաստանն ու Արցախը երկու հայկական պետություններ են։ Դուք ասում եք, որ մենք թշնամուց ավելի թույլ ենք զենքով, տնտեսությամբ, դաշնակիցներով, բայց չէ՞ որ հենց դրա համար գոյություն ունի պետություն։ Պետությունը պետք է մտածի տնտեսությունը զարգացնելու, զենք ձեռք բերելու և դաշնակիցների հետ հարաբերությունները չվատացնելու գործերով։ Կապ չունի, որ այս պահին ավելի թույլ ենք, պետք է միավորվել, ոտքի կանգնել և ամեն ինչ կստացվի»,- ասաց  Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է իր միջոցները ներդնել նույնիսկ զենքի արտադրության ոլորտում, սակայն միևնույն է, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պետության համագործակցությունը։  Նա նաեւ փաստեց, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը դուրս գա զոհի կարգավիճակից և աշխարհին ցույց տա, որ կարող ստեղծել ու տալ, ոչ թե միայն աշխարհից խնդրել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ