Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Հենց այս պահին բեկում է սկսվում, մարդիկ հասկացան՝ իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել տալ. Թոխատյանը՝ «Հայաքվեի» մասին

Այ հենց հիմա արդեն բեկումը սկսվեց, որովհետեւ մարդկանց ամբողջ մտազբաղության մեջ մտավ «հայաքվեի» ամենակարեւոր պատճառը. հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել տալ՝ ըստ ժողովրդի ցանկության: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնության անդամները դիմում ներկայացրին ԿԸՀ-ը, որը թույլ կտա հավաքել 50 հազար ստորագրություն եւ դրա հիման վրա նախագիծ ներկայացնել Ազգային ժողով:

«Մենք երբեք նման բան չենք ունեցել: Ես ուզում եմ հուսով լինել, համենայնդեպս, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ բացատրական աշխատանք տանել: Հստակ եմ, որ նույնը կանեն նաեւ իմ բոլոր գործընկերները»,-ասաց նա:

Թոխատյանը հավաստիացրեց, որ մեծ թվով մարդիկ հավատում են, որ այս նախաձեռնությունը անհրաժեծտ է, անգամ այնպիսի մարդիկ, որոնք իր պես չեն մտածում:

Հարցին, թե հնարավո՞ր է այս նախաձեռնությամբ խաթարել իշխանության ծրագրերը,  ստիպել, որ Արցախի հարցում չանեն այն քայլերը, որոնց մասին հայտարարւմ են, դերասանը պատասխանեց. «Ես չեմ սիրում որեւէ բան անել ստիպողական: Ես դեռ հույս ունեմ մարդու բանականության վրա, որ եթե բացատրել, իրենբք էլ պետք է հասկանան, որ սա հօգուտ մեր երկրի, մեր պետականության է: Զոռովը մի տեղից դուրս է գալու, թաթիկին խփելով ոչնչի չես հասի, բացատրելով, քաղցր խոսքով պետք է ասես, որ անեն այս քայլը: Դա շատ կարեւոր է»:

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։

Նախաձեռնողներն այսօր դիմումը ներկայացրել է ԿԸՀ,  որից հետո 10-օրյա ժամկետում ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։

Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60–օրյա ժամկետ է նախատեսված։ Հույս ունեն, որ 10-20 օրում կհավաքեն ստորագրությունների անհրաժեշտ քանակը։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն այսօր  ընդունեց ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը։