Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Դեմ եմ սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն. Ռուբեն Վարդանյան

Վերջերս տարբեր տեղերից ավելի հաճախ եմ լսում այլընտրանքներ չունենալու մասին. Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետն օգտագործելը, վաղը միգուցե այլ կարմիր գիծ հատելու «այլընտրանք չենք ունենա».: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Բարեբախտաբար, Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում: Բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն:

Ապագան մեր ձեռքերում է: Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն: Հնարավոր են տարբեր սցենարներ, որոնք մենք կարող ենք մշակել ու իրականացնել: Միայն մեր սեփական սցենարները կարող են մեզ դրական արդյունք ապահովել: Իսկ ոչինչ չանելը համարժեք է թույլ տալուն, որ մեր վերաբերյալ ուրիշների սցենարները իրականություն դառնան՝ մեզ համար բացասական հետևանքներով:

Մոտ մեկուկես տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց էին տվել Հայաստանի ապագայի հետ կապված սցենարների մասին: Ես պատասխանել էի, որ լուրջ ու գրագետ աշխատանքի դեպքում մենք հնարավորություն ունենք դառնալու հաջողակ երկիր, այնպիսին, ինչպիսին Ֆինլանդիան էր Երկրորդ համաշխարհայինից հետո: Կամ Շվեյցարիան, եթե գտնենք ու աշխարհին ցույց տանք մեր յուրահատկությունը: Եվ հակառակը՝ սխալ քաղաքականությունը, որը, ցավոք, շարունակում է իրականացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարող է հանգեցնել բացասական սցենարի. կարող ենք հայտնվել պատժամիջոցների տակ ու անգամ կորցնել ինքնիշխանությունը, դառնալ աշխարհի համար ոչ կարևոր երկիր: Այդպիսի անցանկալի սցենարները հնարավոր են, եթե մենք ինքներս ոչինչ չանենք և թույլ տանք միայն, որ մեր հակառակորդները գործեն: Եվ հենց այդպիսի օտար, արտաքին սցենարների իրականացման են մեզ տանում Հայաստանի ներկայիս իշխանությունները: Սեփական ծրագիր չկա:

Իհարկե, հաջող Հայաստան ունենալը ծանր ու բարդ աշխատանք է: Բայց դա իրականանալի նպատակ է, պարզապես պետք է սեփական սցենարը գործարկել: Վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք Հայաստանը կամուրջ դարձնել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, դարձնել հաջողակ երկիր: Իսկ դրա համար ծայրահեղ կարևոր է Արցախը պահել հայկական», - գրել է Վարդանյանը։