«Դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում եւ ով եք դուք». Ալեն Սիմոնյանը` Սեյրան Օհանյանին
Ջղայնացեք դուրս եկեք պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, երբ վերջինս միջամտեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին:
Դրան հետեւեց դահլիճից արձագանքներ, թեեւ չլսվեց, թե ինչ են ասում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Նազարյան, նենց չի, որ դուք եք որոշողը, թե ովէ փոքր մարդ: Դա որոշում է ՀՀ ժողովուրդը ընտրություն անելով: Նենց չի, որ դահլիճում նստածները տենց եսիմ ովքեր են իմ գնահատմամբ, բայց ես դրա մասին բարձր չեմ խոսում: Հիշեք՝ ով է ձերոնցից առանց «մայկա-տռուսիկ» եկել, իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել, կարող եմ ցուցակը ներկայացնել, ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով: Իսկ հիմա լքեք դահլիճը, պարոն Օհանյան: Կամ հնգստացեք, նստեք, կամ անհանգսիտ նստեք: Ինձ թվում է, որ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում եւ ով եք դուք»:
Ալեն Սիմոնյանը նաեւ նախազգուշացում հայտրարեց ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին եւ Սեյրան Օհանյանին՝ տեղից խոսելու համար:
Ալեն Սիմոնյանի խոսքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լքեց դահլիճը:
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանը ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանի հետ բանավեճի էր բռնվել և ասել. «Մինչև ապրիլյան պատերազմը ՀՀ Զինված ուժերում 20-30-ականների KS19 հրանոթներ էին, 60-70 ականների «Զիլեր» էին տեղափոխում մեր տղաներին: Ես 2016 թվականին բանակում էի ու պիտի ասեմ, այո, ձեր ղեկավարած բանակը ինձ «մայկա ու տռուսիկ» չէր տալիս»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը