Հնագիտական շերտեր ունեցող հողատարածքում շինաշխատանքները մշակույթի նախարարությունը դադարեցրել է դեռ երեկ. փոխնախարար
Հուշարձանների պահպանությամբ անհանգստացած սիրելի քաղաքացիներ, հնագիտական շերտեր ունեցող հողատարածքում շինարարական աշխատանքները մշակույթի նախարարության կողմից դադարեցվել է դեռ երեկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
Նշենք, որ լրատվամիջոցներում հայտնվել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին կից տարածքից տեսանյութ, որտեղ հանք է շահագործվում եւ նշվում է, որ այն գործում է հուշարձանների տարածքում:
Այս առնչությամբ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մամուլի պատասխանատու Մարինե Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Եղեգիս գյուղի տարածքը, որը ներկայացված է տեսանյութում, բավականին հեռու է գտնվում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքից եւ որեւէ կապ չունի, մեր պահպանության տակ գտնվող հուշարձանների հետ: Այդ տարածքը մոտ 3–4 կմ հեռավորության վրա է եւ որեւէ կապ չունի պահպանական գոտու հետ»:
Մարինե Ավանեսյանը, հավելեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պահպանության ներքո են գտնվում Զորաց սուրբ Աստվածածին եկեղեցին, հրեական գերեզմանները, որոնք բավականին հեռու են։
Նշենք, որ Զորաց սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14–րդ դարի 20–ական թվականներին։ Եկեղեցին ունի եզակի հորինվածք՝ բաղկացած է միայն խորանից եւ երկու ավանդատնից։ Ենթադրվում է, որ եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար աղոթատեղի։
Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են:
Եղեգիս գյուղի տարածքում 1997-1998 թվականներին հայտնաբերվել են 64 ամբողջական հրեական տապանաքարեր եւ ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, տապանաքարերին արված արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ գերեզմանատունը գործել է ավելի քան մեկ դար։
Ըստ Երուսաղեմի փորձագետների, դրանք ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն, դրանցից որոշներն էլ թվագրվում են 13-րդ դարին։ Մինչեւ գերեզմանատան հայտնաբերումը միջնադարյան Հայաստանում հրեական համայնքի գոյության մասին վկայություններ չկային։ Եղեգիսի գերեզմանատանը ներառող հրեական բնակավայրը մի նոր պատմական փաստ է։ Վերջինս բացահայտում է նախկինում անհայտ միջնադարյան հրեական համայնքի գոյությունը։
Նշենք, որ 13-րդ դարում Եղեգիսը եղել է Սյունյաց Օրբելյան իշխանների «մայրաքաղաքը»: Եկեղեցու բակի գերեզմանատունը պատկանել է հենց Օրբելյան իշխաններին: Այս ազնվականների տապանաքարերն իրենց տեսքով, մշակմամբ եւ ձեւավորմամբ նման են հրեական տապանաքարերին։ Ե՛վ Օրբելյանների, եւ՛ հրեական գերեզմանատան քարերն ունեն նույն երկրաբանական առանձնահատկությունները եւ հավանաբար բերված են նույն քարհանքից։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...