Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Հանձնաժողովն անդարդ գլուխը ցավի տակ չի դնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկուշաբթի՝ հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում կքննվի սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը: Դատավորները «մեղադրվում են» նրանում, որ 2009 թվականին կայացված նրանց դատական ակտերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի վճռի համաձայն, հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմանը։

Եվ ահա, այս վարույթի մասնակից դատավորներից մեկն օրերս դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ բարձրացնելով երկու կարևոր հարց.

1) հանձնաժողովին առաջարկվել էր պարզել, թե ի՞նչ սկզբունքով է արդարադատության նախարարն ընտրում այն դատավորներին, որոնց նկատմամբ ՄԻԵԴ վճիռների հիմքով արդեն իսկ վարույթ է հարուցել կամ պատրաստվում է հարուցել, քանի որ կան խախտում թույլ տված մի քանի տասնյակ դատավորներ,

2) արդյո՞ք վարույթ հարուցող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և գործը քննող ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերական, գաղափարական և բիզնես կապերը կոռուպցիոն առումով ռիսկային չեն և չեն հանգեցնում շահերի բախման:

Հանձնաժողովը պատասխանել է, որ բարձրացված հարցերն իր իրավասության սահմաններից դուրս են, և մերժել է վարույթ հարուցելը, մինչդեռ վարույթ հարուցելու դեպքում բարձրացված առաջին հարցի կապակցությամբ հանձնաժողովը, համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, արդարադատության նախարարությունից կարող էր պահանջել և ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն և, ստանալով հարցի պատասխանը, քննել և լուծել շահերի բախման վերաբերյալ դիմումը, իսկ բարձրացված երկրորդ հարցի կապակցությամբ հանձնաժողովը ներկայացված և մամուլում առկա բազմաթիվ ապացույցների հիման վրա պարզապես պարտավոր էր փաստել, որ Մինասյանն ու Անդրեասյանը գործում են շահերի բախման իրավիճակում:

Սակայն, ի վերջո, հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ սույն տարվա նոյեմբերին իր առաքելությունն ավարտող Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ՝ հնարավորություն տալով նույն գործով երկու մտերիմ ընկերներից մեկին լինել դատախազ, մյուսին՝ դատավոր, արդարադատության նախարարի համար էլ կանաչ լույս վառեցին՝ այսուհետ ևս օրենքն ընտրովի կիրառելու և իշխանությանն անհաճո դատավորներին պատժելու գործընթացը շարունակելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում