Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Նիկոլն ամեն ինչ սևեռել-բևեռել է Սյունիքի վրա, այնտեղ ստեղծել վախի մթնոլորտ. «Հրապարակ»

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ։

- Տեւական ժամանակ է, ինչ մանդատը վայր եք դրել, ինչո՞վ եք զբաղվել այս ընթացքում։

- Քանի որ փողոցային պայքարն առայժմ ու այսօր որեւէ արդյունքների չբերեց, մենք փնտրում ենք այլ ուղիներ, ճանապարհներ, պայքարի այլ միջոցներ։ Հիմա մենք գտնվում ենք այդ պրոցեսում, որոշ բաներ արդեն գեներացրել ենք, որը շատ շուտով տեսանելի կդառնա բոլորին։

- «Վերածնվող Հայաստան» կուսակցության շրջանակներո՞ւմ եք գեներացրել։

- Ոչ միայն։

- Այսինքն՝ լայն համախմբո՞ւմ եք նախապատրաստում։

- Այո, իրավացի եք, նախատեսում ենք համախմբում, բայց ինչ-որ գաղափարի շուրջ։

- Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել Երասխ- Ջուլֆա-Մեղրի- շՀորադիս երկաթուղու վերաբերյալ։ Եթե այդ երկաթուղին բացվի, Սյունիքի մարզը տնտեսական օգուտներ կունենա՞։

- Դա շատ երկակի հասկացություն է․ կարող է, մի կողմից, այո, շահութաբեր լինել, մյուս կողմից էլ կարող է այնպիսի անդառնալի հետեւանքներ ունենալ, որ դրա տակից ոչ ոք դուրս չգա։ Առհասարակ, ես կարծում եմ, որ այդ երկաթուղու եւ ընդհանրապես կոմունիկացիաների բացումը դեռ շատ խմորումների միջով է անցնելու, եւ դա վաղվա կամ մյուս օրվա հարց չէ։

- Կարծիք կա, որ այդ երկաթուղու բացումը «Զանգեզուրի միջանցքի» առաջին արարն է, եւ այդ երկաթուղին ի վերջո վերածվելու է «Զանգեզուրի միջանցքի», որի տրամադրումն Ադրբեջանին ՀՀ իշխանություններն ամեն կերպ հերքում են։

- Ես չեմ բացառում, որ դա, այո, դրա պրեամբուլան է, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ այսօր այդ միջանցքի հարցը, բացի նրանից, որ դա Ադրբեջանի համար ցանկալի վեկտորն է, այսօր դրա մասին վաղ է խոսել, որովհետեւ դա դեռ տեսանելի չէ, առնվազն իմ տեսանկյունից։

- Սյունիքում մշտապես կրակոցներ են, բայց վերջին ՏԻՄ ընտրություններին էլի շատ համայնքներում ՔՊ-ին ընտրեցին, այսօր ինչպիսի՞ն է սյունեցիների տրամադրվածությունը։

- Նախ՝ Սյունիքի մարզը Նիկոլի առանձնահատուկ ուշադրության ներքո է գտնվում՝ հայտնի պատճառներով եւ իրադարձությունների ներքո․ գիտեք, որ առաջին ապտակը Նիկոլը ստացել է հենց Սյունիքում։ Դա, եթե ճիշտ եմ հիշում, 2018-ի նոյեմբերն էր, երբ Կապանի քաղաքապետի ընտրություններում նա պարտվեց, այնուհետեւ, գիտեք, շարունակական ճանապարհները փակելը, «ողջույնները» եւ այլն։ Այդ իսկ պատճառով Նիկոլն ամեն ինչ սեւեռել եւ բեւեռել է Սյունիքի վրա, եւ այնտեղ ստեղծվել է որոշակի վախի մթնոլորտ։ Ինչում ինքը մեղադրում էր նախկիններին, այսօր ինքը դրա իրական պատկերը ստացել է, այսինքն՝ վախի մթնոլորտի։ Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա, այո, անընդհատ Սյունիքում կրակոցներ են, որովհետեւ այն այսօր բոլորի թիրախում է՝ ե՛ւ առաջին հերթին Ադրբեջանի, որպես խաչմերուկ, որն այդ մետաքսի ճանապարհն է կապելու, երկու թուրանական աշխարհները եւ այլն, դրա համար այնտեղ ստեղծվել է հետեւյալ իրավիճակը, որ Պարսկաստանը, Ռուսաստանը, նույն միացյալ Արեւմուտքը, բոլորը թիրախավորել են Սյունիքը եւ բոլորն ուզում են այնտեղ դիրքավորվել։ Դրանով է պայմանավորված թե՛ ՌԴ հյուպատոսարանի բացումը, թե՛ Իրանի արդեն իսկ բացված հյուպատոսարանը եւ ԱՄՆ դեսպանի՝ մշտապես այնտեղ գտնվելը՝ իր մնացած աշխատակիցների հետ։ Սա է, որովհետեւ Իրան, Արցախ ու Ադրբեջան, այսինքն՝ Սյունիքն այսօր խաչմերուկ է ու բոլորի հետաքրքրության կիզակետում է գտնվում։

- Ձեր՝ մանդատը վայր դնելը նաեւ ընկալվեց որպես ընդդիմության պառակտում։ Հիմա «Հայաստան» դաշինքի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք։

- Բարեկամական հարաբերություններ են, բայց ես համարում եմ, որ ամեն օր․․․, հիշում եք՝ երբ մենք մանդատը վայր դրեցինք, ասացինք այն ժամանակ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Ես առավել քան համոզված եմ, որ մեր քայլը ճիշտ էր, այսօր մենք որեւէ բան անելու չունենք, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, դա մեծ ֆարս է եւ ինձ համար անթույլատրելի ու անընդունելի վիճակ, ինչի մասը ես պատրաստ չեմ լինելու եւ ես շատ ուրախ եմ, որ այս քայլը կատարել եմ, եւ եւս մեկ անգամ ուզում եմ դա փաստել։

- Իսկ, Ձեր կարծիքով, խորհրդարանական ընդդիմությունը Ձեր նշած ֆարսին գիտակցաբա՞ր է մասնակից դառնում, թե՞ սխալ հաշվարկի հետեւանք է։

- Ես հուսով եմ, որ սխալ հաշվարկների, այստեղ շատ-շատ ուրիշ գործոններ էլ կան, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր ինստիտուցիոնալ ընդդիմությունն անատամ է։

- Թեեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության կորիզը Սյունիքից է, բայցեւայնպես, հնարավո՞ր է, որ մասնակցեք Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններին։

- Ասեմ, որ նման պլաններ առայժմ չունենք, իրադարձությունները կարող են փոխվել, եւ մենք որոշումը փոխենք, կայացնենք այլ որոշում, բայց այսօրվա դրությամբ մենք չենք պատրաստվում այս հերթական ֆարսին մասնակցել։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա կորիզը վաղուց արդեն Սյունիքը չէ, մեր կուսակցությունում 1-2 հոգի է մնացել Սյունիքի ներկայացուցիչ։