Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
Քաղաքականություն

Նախագահը Ռուսաստանի անհաղթելիության երաշխավորն է. Մհեր Ավետիսյան

«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ.

 

«Արևմուտքում շատերին թվում էր, թե Ռուսաստանում հեշտ է ներքին քաոս ստեղծելն ու ռուս ժողովրդին Վլադիմիր Պուտինի դեմ հանելը, քաղաքական ղեկավարությունը փոխելն ու Ռուսաստանը ներսից քանդելը։ Եվ մեծ հաշվով, Արևմուտքը տարիների ընթացքում անհամար դրամաշնորհներ է ծախսել հենց այս նպատակով՝ մտածելով, որ «էլիտաներ» է ձևավորում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ հետխորհրդային երկրներում։

Երեկ ապացուցվեց, որ բազմաթիվ հարցումներն ու կարծիքները, թե ռուս ժողովուրդը կանգնած է իր նախագահի կողքին, կեղծ չեն, այլ համապատասխանում են իրականությանը։ Իսկ ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ Ռուսաստանի ժողովուրդը, փաստորեն, իր՝ ռազմական հեղաշրջման փորձի նկատմամբ տևական անտարբերությամբ, բռնեց պետության կողմը, կանգնեց նախագահ Պուտինի կողքին։

Սա հստակ ցույց է տալիս մեկ կարևոր հանգամանք. երկիրը, որն ունի խոհեմ, սկզբունքային և հայրենասեր կառավարիչ, երկիր, որն ունի ժողովուրդ, ով սեփական պետության տերն է և պատրաստ է սեփական կյանքը զոհաբերել հանուն պետության, երբեք պարտված չի կարող լինել։ Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին ներսից ոչնչացնելու Արևմուտքի փորձերը դատապարտված են, իսկ Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է։ Փաստորեն, երեկ Ռուսաստանի ժողովուրդը հերթական անգամ հրապարակավ համախմբվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ և ցույց տվեց մեր ընդհանուր թշնամիներին, որ Ռուսաստանը մեկ հզոր բռունցքով կպաշտպանի իր տեսակն ու իր արժեքները։ Հաղթանակն անպայման մերն է լինելու, քանի որ մեր հաղթանակը Աստծո Հաղթանակն է»,-ինչպես ասվում է կայքում, իր հաղորդագրության մեջ ասել է Մհեր Ավետիսյանը։