Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր Դանիելյան
Քաղաքականություն

Փաստաբանական համայնքի մեր գործընկերները մեկօրյա գործադուլ իրականացրեցին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկ փաստաբանական համայնքի մեր գործընկերները մեկօրյա գործադուլ իրականացրեցին՝ ի նշան բողոքի ոստիկանական բռնության, և դրա նկատմամբ գործող իշխանությունների ընդգծված թողտվության դեմ։
 
Թեև փոքր ինչ ուշացած, ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել փաստաբանական համայնքի մեր գործընկերներին, որոնք ոչ միայն կարևորագույն աշխատանք են կատարում՝ մեր երկրում մարդու իրավունքերի պաշտպանության բնագավառում, այլև իրենց անձնական և կոլեկտիվ քաղաքացիական պատասխանատվությամբ և նախանձախնդրությամբ, լավ օրինակ են ծառայում մեր բոլորիս համար։
 
Հատուկ ցանկանում եմ առանձնացնել նաև մեր համախոհ և գործընկեր Վարազդատ Հարությունյանին, որը լինելով այս գործողության կազմակերպիչներից մեկը, օրվա ընթացքում այնուամենայնիվ մի փոքրիկ "բացառություն" կատարեց "Հայաքվե"-ի համար, իր հստակ փաստարկներով և անհերքելի փաստերով հակադարձելով Երևանի քաղաքապետարանին, որը փորձում էր կեղծ պատճառաբանություններով սքողել սեփական հանցավոր վարքագիծը, և խուսափել դրա համար իրավական պատասխանատվությունից։
 
Շնորհակալ եմ Վարազդատին, և հաջողություն եմ ցանկանում իրեն և իր բոլոր արժանապատիվ գործընկերներին՝ իրենց արդար պայքարում։