Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
Քաղաքականություն

«Իշխանության ձեռամբ դադարել ենք սուբյեկտ լինելուց»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան Հայաստանի իշխանությունը շարունակում է զիջել և առաջ տանել, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», այնքան ադրբեջանական կողմը ակտիվացնում է իր ճնշումներն Արցախի ու արցախահայության նկատմամբ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով, հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը: «Այս իշխանությունն անընդհատ շարժվում է դիմացի կողմի առավելապաշտական մոտեցումները բավարարելու, նրա ախորժակը մեծացնելու ճանապարհով: Առավոտյան հանդես է գալիս մի թեզով, ցերեկն՝ այլ, երեկոյան լրիվ այլ բան է ասում:

Վերջին ամիսների ընթացքում հետևողականորեն առաջ են քաշվել Ադրբեջանի բոլոր թեզերը, այդ թվում՝ ժամանակին բանակցային գործընթացի ներքո նույն միջազգային հանրության կողմից ծայրահեղ անընդունելի համարվող: Դրա հերթական դրսևորման ականատես եղանք վերջին օրերի ընթացքում բարձրաձայնված այնպիսի թեզերով, որոնք անգամ ադրբեջանցիներն իրենց թույլ չէին տա բարձրաձայնել՝ հաշվի առնելով դրանց սնանկությունը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ամենի արդյունքում լինում է այն, ինչին ականատես ենք բոլոր ուղղություններով:

Մեր զրուցակցի խոսքով, խոսքը վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագիր կոչվածին, թե՛ դելիմիտացիային, դեմարկացիային, թե՛ հումանիտար խնդիրներին, թե՛ անվտանգության հարցերին, թե՛ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիային և դրա հետևանքների վերացման հարցերին: «Հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը: Այս իրավիճակն էլ իր հերթին խթանում է արտաքին դերակատարներին առաջ մղել սեփական շահերը: Ընդ որում՝ Հայաստանին որևէ կերպ չդիտարկելով որպես սուբյեկտ: Այսինքն, իշխանության ձեռամբ դադարել ենք սուբյեկտ լինելուց՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով»,-նշեց Վահե Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում