Հերթական սադրանքն ու հարձակումը «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ, այս անգամ՝ Հրազդանում (տեսանյութ)
«Հայաքվե» նախաձեռնությունն արդենը երրորդ օրն է, ինչ ստորագրահավաք է իրականացնում նաև Հրազդանում: Անցկացման վայրը Հրազդանի քաղաքապետարանն է: Երեք օրվա մեջ առաջին անգամ միջադեպ է գրանցվել: Տվյալ տարածքի ստորագրահավաք իրականացնող աշխատակիցներից Սիրավարդն ասում է՝ մի կին էր, սկզբում անցավ մեր մոտով, ռեպլիկներ բաց թողեց՝ հայասպաններ և այլն: «Չգիտենք, թե ով էր այդ կինը: Որևէ կերպ չարձագանքեցինք իր ռեպլիկներին, որպեսզի վիճաբանության չվերածվի: Բայց հետո նորից վերադարձավ, նստեց, սկսեց խոսել, ասացինք՝ լավ, կին է, թող սիրտը դատարկի, գնա: Անընդհատ ասում էր՝ սա թուրքի գործ է, Քոչարյանի գործն է և այլն, և այլն: Բացատրեցինք, որ սա կուսակցական նախաձեռնություն չի, կարդացինք, թե ինչու է կազմակերպվել այս ստորագրահավաքը՝ որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի անուն չկա, ընդամենն ուզում ենք, որ Արցախի վերաբերյալ նման օրենք ընդունվի, դրա համար նախ ստորագրություններ ենք հավաքում: Բայց սկսեց բարկանալ, մեզ «թուրք» կոչեց, անիծեց: Չնայած փորձում էինք որևէ կերպ չարձագանքել, որպեսզի գնա: Մի մարդ էր եկել, որ ստորագրի, հարձակվեց նրա վրա, միջամտեցի, թղթապանակի ներսում եղած թղթերը չկարողացավ պատռել, պաստառը պոկեց ու տարավ»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սիրավարդը: Նշում է՝ մինչ այս որևէ միջադեպ չի եղել. «Ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ աշխատակիցների, ո՛չ քաղաքացիների կողմից որևէ խոչընդոտ չի եղել: Ոչ մի խնդիր չէր եղել մինչ այս դեպքը: Լինում է, որ մարդիկ գալիս են, խոսում, բայց դա էլ է հասկանալի, շատերի սիրտը լցված է, ուզում են արտահայտվել, բայց դա անում են շատ անհանգիստ, առանց ավելորդությունների»:
Միջադեպի հետ կապված տեսանյութ է հրապարակել նաև «Հայաքվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան