Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
Քաղաքականություն

Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիրը

Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է ClimateUturn-ը:

Հունիսի 12-ից մեկնարկած ագրոճամբարին արդեն շուրջ 50 երեխա է մասնակցել Շոշից, Մխիթարաշենից, Մարտակերտից և Նորագյուղից: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Ճարտարում և Ծովատեղում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել 13-17 տարեկան շուրջ 150 երեխա Ստեփանակերտից և Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից: Ծրագիրը կշարունակիվիմինչև ամառվա վերջ:

Ագրոճամբարի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի սեփական հողատարածքի մի հատվածում կատարվում են հողի վերականգնման աշխատանքներ, տնկվում են սեզոնային սերմեր, ինչպես նաև մասնակիցները ստանում են գիտելիքներ վերականգնողական գյուղատնտեսության վերաբերյալ: Եթե երեխաները ցանկանում են մշակել իրենց սեփական գյուղատնտեսական նախագիծը, հնարավորություն է  ստեղծվում նաև նախագծերի կառավարման հմտությունները զարգացնելու համար:  Ճամբարի շրջանակներում երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է պայքարել մոլախոտերի դեմ, ինչպես են չոր խոտն ու տերևները օգնում խնայել ջուրը գյուղատնտեսությունում, ինչպես ստանալ առավելագույն բերք՝ ունենալով քիչ հողատարածք, ինչպես կատարել աշխատանքներ հողի հետ էլեկտրականության բացակայության պայմաններում, ինչ է հարկավոր առողջ հող ունենալու համար, ինչպես կարելի է ստանալ մաքուր բերք առանց քիմիկատների, ինչպես ճիշտ պահպանել ստացված բերքը։

«ClimateUturn-ը 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում, և արդեն մեկ տարի՝ Արցախում:Ծրագրի արցախցիշրջանավարտներից մի քանիսը ճամբարի շրջանակներում աշխատելու հնարավորություն են ստացել և դարձել ճամբարի մարզիչ։  Մենք ուրախությամբ արձագանքեցինք «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությանը և ստանձնեցինք ծրագրի իրականացման պատասխանատվությունը, որովհետև շրջափակման այս ծանր պայմաններում շատ կարևոր է առաջին հերթին ապահովել երեխաների զբաղվածությունը, ինչպես նաև նրանց փոխանցել օգտական գիտելիքներ և օգնել հաղթահարել դժվարությունները», -  ասում է ClimateUturn-ի ղեկավար Դիանա Բադեյանը:

Ծրագիրը կշարունակվի մինչև ամառվա վերջ, մասնակցության համար կարելի է գրանցվել հետևյալ կայքի միջոցով՝ https://climateuturn.am/agrocamp:

Ագրոճամբարի ծրագիրն անցկացվում է Արցախի շարունակական զարգացման «Ուսուցողական գեղագիտակ» ամառային փառատոնի շրջանակներում, որն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։

Փառատոնը կազմակերպվում է ամառային ուսումնական ճամբարների սկզբունքով, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է կրթական առաջնահերթություններից մեկին:

««Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մեծապես կարևորում են կրթական ծրագրերը: Մենք երկար էինք մտածում, թե ինչպես կազմակերպենք ամառային զարգացման ծրագրերը նման պայմաններում: Ամառային զարգացման փառատոնը նորություն է Արցախի համար, և պետք է ասեմ, որ այս նորարարությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում: Մենք փորձել են ընդգրկել կրթական առաջնահերթությունների ողջ շրջանակը՝ սպորտային-մարտավարական մարզումներից մինչևառաջնորդության զարգացում: Շարունակելով զարգանալ և ուժեղանալ՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին, որ կարելի է ֆիզիկական շրջափակում մտցնել, բայց անհնար է մեզ ստիպել դադարել սովորել: Մենք առաջիկայում ևս շարունակելու ենք շեշտը դնել թիմային կարողությունների զարգացման, տեղական և գլոբալ փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման, համաշխարհային զարգացումներից անմասն չմնալու և համայնքների ինքնաբավության ապահովման վրա», - նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։

 

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։