Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
Քաղաքականություն

Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21֊րդ դարում. Ռուբեն Վարդանյան

 

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21֊րդ դարում։
Բայց եթե գիտես հանուն ինչի ես դիմակայում, դա ուժ է տալիս։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում: Դրա համար We Are Our Mountains գործակալության միջոցով տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Հունիսի 15֊ից հետո, երբ Արցախը հայտնվեց ադրբեջանական պաշարման մեջ, մեր որոշ ենթակառուցվածքային ծրագրեր ավելի պասիվ փուլում են գտնվում, բայց փոխարենը շարունակում ենք կրթական ծրագրերը օգտագործելով առցանց հնարավորությունները։ Շարունակվում է ագրոճամբարի ծրագիրը մեր գործընկեր Climate Uturn-ի հետ, CaseKey-ի հետ իրականացվում է Բիզնես քեյսերի լուծման առցանց դասընթացը, հուլիսի 28֊ին Matena International School of Leadership and Professional Development կսկսի 4֊րդ կրթական ծրագիրը Արցախում։

Հպարտություն եմ զգում, երբ արցախցի հարյուրավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, անտեսելով կյանքի ու կենցաղի դժվարությունը, կիսաքաղց վիճակը, պարտաճանաչ մասնակցում են առցանց պարապմունքներին մրցունակ գիտելիք ստանալու համար։ Սա վկայում է այն մասին, որ անհնարին է կոտրել արցախցու ոգին ու կամքը՝ թե մեծի, թե փոքրի:

Տեսանյութը` Ժամը լրատվական