«Ապրելու երկիր» կուսակցության թիմը, Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ միացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքին
Երևանում «Ապրելու երկիր» կուսակցության թիմը միացել է «Հայաքվե» նախաձեռնության
ստորագրահավաքին
«Ապրելու երկիր» կուսակցության թիմը, Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ,
այսօր միացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքին ու ևս մեկ անգամ
ամրագրել այն անքակտելի փաստը, որ Արցախը լինելու, մնալու և ապրելու է հայկական։
«Մենք մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը,
որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, բնականաբար միանում ենք»,-
լրագրողների հետ զրույցում ասել է Մանե Թանդիլյանը։
Նա հայտարարել է՝ Արցախի հարցի լուծման մեկնարկային կետը Հայաստանում իշխանափոխությունն է,
որը սկսվելու է Երևանից։
«Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը պատրաստ է և ընտրությունների միջոցով կարող է անել
իշխանափոխություն։ Շատ կարևոր ենք համարում, որ ժողովրդի քվեով ցույց տրվի անհամաձայնություն
այսօրվա իշխանություններին»,- ասել է նա։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ «Ապրելու երկիր»
կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի
շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, քաղաքական ուժի
համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան