Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
Քաղաքականություն

Ադրբեջանն իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման. Ռուբեն Վարդանյան

 

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
 
Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանը թույլ չի տալիս ո՛չ խաղաղապահներին, ո՛չ Կարմիր Խաչին առաջին անհրաժեշտության ապրանքներ ներմուծել Արցախ: Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Շատ կարևոր է, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ աճի, որովհետև դա հնարավորություն կտա կանխել Ադրբեջանի վարած էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունն Արցախում:

Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն 30 000 երեխաների, 20 000 տարեցների, բազմաթիվ հղի կանանց շրջանում խորացող հոգեբանական ու բարոյական լուրջ խնդիրները կանխելուն: Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի, որոնց անտեսումը որևէ կերպ չի նպաստելու արցախյան բարդ հակամարտության լուծմանը:

Անկախ Ադրբեջանի վարած գործողություններից մենք հաստատակամ ենք մեր հողում ազատ ու արժանապատիվ կյանք կառուցելու նպատակի մեջ և մենք այդ նպատակից չենք հրաժարվելու: