Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն․ ԵՄ դեսպան

Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփման ժամանակ լրագրողներին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է։ Այսինքն՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն՝  որոշ ակնհայտ պատճառներից ելնելով, այնքան ակնհայտ, որ կարծես խոսելու կարիք չկա դրանց մասին»,- նշեց ԵՄ դեսպանը։

ԵՄ դեսպանի խոսքով՝ բարեփոխումների նախընտրելի մոդելը պետք է Հայաստանն ինքը որոշի․ «Բայց ես վստահ եմ, որ ՀՀ-ն պետք է ինքը որոշի, որևէ մոդել չի կարող դիտվել որպես ձեր խնդիրների համադարման, որովհետեւ դուք տարբեր եք։ Հետեւաբար երբ խոսքը վեթինգի մասին, այդ նույն վեթինգի տարբեր մոդելներ կան։

Որպես փորձագետ, իսկ ես 10 տարի Ստրասգբուգում ԵԽ-ի հետ աշխատել եմ, այսինքն՝ հնարավորությւոն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների փորձին դատաիրավական բարեփոխումների գորխընթացում, կարող եմ ասել տարբեր մոդելներ կան, տարբեր փորձեր կան՝ դրական, թե բացասական։

Ես կարծում եմ, որ եթե նայենք ալբանական փորձին, այն դիտվում է որպես դրական։ Իհարկե բավականին բարդ ընթացակարգ է՝ և իրավական, և սահմանադրական տեսանկյունից, ժամանակատար է, ծախսատար։ Նույնիսկ Եմ–ի պաշտոնական կայքերում կարող եք կարդալ հոդվածներ ալբանական փորձի մասին եւ տեսնել, որ ընդհանուր պատկերը դրական է։

Հետեւաբար կառավարությունը ԱԺ–ի հետ պետք է նստեն, այսինքն՝ հայերը պետք է նստեն սեղանի շուրջ և հասկանան, թե Հայաստանի համար որն է լավագույնը, ոչ ոք դրսից չի փորձի որեւէ բան պարտադրել։

Փորձագետներ կլինեն, որոնք խորհուդրներ կտան, կասեն, թե ինչն է լավ աշխատել, ինչը լավ չի աշխատել, եւ վստահ եմ՝ կան նման մարդիկ, եւ պատրաստ են դա անել, Եվրախորհրդից փորձագետներ կգան, որոնք կարող են ասել ձեզ, թե որոնք են միջազգային չափանիշները այս գործընթացը համապատասխանեցնելու ձեր պարտավորություններին Եվրախորհրդի շրջանակում,  ստանդարտները վենետիկյան հանձնաժովի կողմից մշակված, բայց դուք դա ինքներդ պետք է անեք»,- եզրափակեց Պյոտր Սվիտալսկին։

Նշենք, որ այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում տեղի է ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփումը:

Եվրոպայի օրվա շրջանակում կազմակերպվել է տեղեկատվական ցուցահանդես, իսկ 20։00-ին՝ մեծ բացօթյա համերգ հայաստանյան և եվրոպացի արտիստների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ անց են կացվել Հայաստանի 5 քաղաքներում և մայրաքաղաք Երևանում:

«Եվրոպայի օր 2019»-ի տոնական միջոցառումները կրել են «Ճանապարհ դեպի Եվրոպա» խորագիրը: