Գլխուղեղի սալջարդ ստացած դպրոցականը գիտակցության է եկել. 15-ամյա տղան Եղեգնաձորից հոսպիտալացվել էր Երեւան
րեր առաջ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաներից մեկը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել: Նրան ուղղաթիռով տեղափոխվել էին Երեւան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
15-ամյա տղան ստացել էր գանգուղեղային վնասվածք, տեղափոխվել էր Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին բուժ.օգնություն, կատարվել էր ինտուբացիա, միացվել էր արհեստական շնչառություն, որից հետո տեղափոխվել էր Երևան:
ԲԿ–ից տեղեկացնում են, որ տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ ակնակապճի ստորին պատի կոտրվածք, ձախակողմյան հեմոսինուս, թոքերի ինֆիլտրացիա: Բժշկական կենտրոն ընդունվելիս երեխայի ընդհանուր վիճակը գնահատվել էր շատ ծանր:
Այսօր արդեն տղայի կյանքին վտանգ չի սպառնում, արդեն գիտակից է: Ինքնազգացողությունը լավ է, տրամադրությունը՝ նույնպես:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...