Պատերա՞զմ է սկսվում
Այն բանից հետո, երբ նիկոլական «Баграмян 26» թելեգրամյան ալիքը «ավետեց» Ադրբեջանի մոտալուտ հարձակումը Հայաստանի վրա՝ այն շաղկապելով Հայաստանի՝ ՄԱԿ ԱԽ դիմելու հետ, Ադրեջանի ԱԳՆ-ն է հիմա էլ կեղծ ու սադրիչ տեղեկություններ տարածել այն մասին, թե իբր վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ կուտակումներ են նկատվում: Բաքուն հայտարարել է, թե Երևանը նպատակ ունի՝ ռազմական արկածախնդրության դիմելու: «Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»,-մասնավորապես՝ ասված է Հայաստանի սահմանների ողջ երկայնքով լրջագույն ուժեր կուտակած թշնամու հայտարարության մեջ:
Ադրբեջանը մոտալուտ պատերազմի՞ է պատրաստվում, թե՞ խնդիրը շանտաժի ենթարկելն է միջազգային հանրությանն ու Հայաստանին.բաքուն մտավախություն ունի գուցե, որ ՄԱԿ ԱԽ դիմումի հետևանքով ինքը կարող է հայտնվել վատ իրավիճակում, ու որպեսի հնարավոր լինի կանխել իր համար պատային սցենարը, գուցե որոշել է ի լուր բոլորի սուր ճոճել ու հասկացնել՝ կա՛մ թեման «ջրում են», կա՛մ ինքը պատերազմ է սկսում:
Չնայած բացառված չէ, որ Բաքվում իսկապես լուրջ են տրամադրված՝ առնվազն ասենք անկլավների խնդիրն ուժային սցենարով փակելու: Այս սցենարը, եթե իրականություն դառնա, ձեռնտու կլինի նաև Նիկոլին. Պապիկյան Սուրիկին կհրահանգի նահանջել, պատերազմով տարածքները կզիջեն, հետո մեղքը կբարդեն բանակի վրա ու թեման կփակեն: Արդյունքում Նիկոլը դուրս կգա «հայրենասեր», որ այդպես էլ թղթով անկլավները չտվեց, բանակն էլ կկարգվի մեղավոր ու կգանակոծվի, որ Նիկոլի հրահանգները լավ չկատարեց:
Ուղղակի հարցն այն է, թե ինչպես նոր պատերազմը կըկնալվի տարածաշրջանային որոշ երկրների կողմից, ասենք՝ նույն Իրանի, որի հայաստանյան դեսպանատունը, ի դեպ, արդեն հասցրել է ցավակցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով գրանցված զոհերի ընտանիքներին (դա դիվանագիտական ժեստ է՝ Երևանին): Թեհրանում, օրինակ, կարող են կասկածել, որ նոր ռազմական արկածախնդրության բուն նպատակը «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելն է՝ նկատի ունենալով հատկապես Պուտին-Էրդողան հարաբերություններում ներկայումս նկատվող խորհրդավոր պրոցեսները, որոնք պատված են անհայտության շղարշով:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավար...
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան