Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին առաջնահերթություններից մեկն է․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը և Չինաստանն ունեն բավական մեծ օրակարգ բազմաթիվ բնագավառներում և ոլորտներում, որոնք վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ՝ երկկողմ օրակարգին։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

 «Ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու երկկողմ համագործակցությանն այս այցի շրջանակներում, որը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի՝ Չինաստան կատարած այցից երկու շաբաթ անց, և հնարավորություն է ընձեռում ուղենշելու երկխոսության զարգացման հետագա քայլերը։ Ոգևորիչ է, որ մենք շարունակում ենք պահպանել քաղաքական երկխոսության բավական բարձր դինամիկան՝ ի շահ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման»,- ընդգծել է նախարար Մնացականյանն իր ողջույնի խոսքում:

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձևավորման և ընդլայնման հարցին:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ մեծ տեղ հատկացնելով երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և բանակցային գործընթացին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում առկա միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքին համապատասխան:

Ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ահաբեկչության ու այլ միջազգային մարտահրավերներին համագործակցաբար արձագանքելու կարևորությունը:

Երկուստեք գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչությամբ, քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ կառուցների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափով համագործակցության հարցեր: