Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Ամեն ինչ կորած է, երբ ոգի՛ն է հրաժարվում պայքարելուց». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Մայիսյան հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը, հաղթանակ, որ իրական հպարտությամբ է համակում յուրաքանչյուր հայի, միևնույն ժամանակ հարստացնում համաշխարհային ռազմարվեստի պատմությունը ևս մեկ փայլուն օրինակով, երբ ճակատամարտի ելքը որոշում է ոչ թե հակառակորդի թվաքանակի և սպառազինության առավելությունը, այլ ցեղասպանությունից փրկված, պատմական սրբազան հայրենիքը կորցրած, աշխարհասփյուռ դարձած մի փոքրիկ, բայց ազնվական ժողովրդի վճռական կամքը։ 

․․․1918 թվականի մայիսին թուրքական կանոնավոր զորամիավորումները մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ համայն հայության, Հայաստանի սիրտը: Այլևս ճանապարհ և տեղ չկար նահանջելու. վճռվելու էր Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։

Եվ համազգային համախմբում է սկսվում։ Հայ շինականն ու արհեստավորը, արվեստագետն ու մտավորականը, գիտնականն ու հոգևորականը, ամբողջ հայ ժողովուրդը՝ ծեր ու մանուկ, համախմբվում է քաղաքական, հոգևոր վերնախավի շուրջ և մարտերում թրծված հայ սպայակազմի գլխավորությամբ, որոնց մեծ մասը ռազմական հիմնավոր կրթություն էր ստացել Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այնուհետև թեև ոչ եռագույն դրոշի ներքո, բայց անցել Առաջին աշխարհամարտի հորձանուտով և ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն և փորձ ուներ, կուռ կամքով և այլևս ոչ մի քայլ չնահանջելու վճռականությամբ դուրս է գալիս անձնուրաց մարտի․․․ Սարդարապատում, Բաշ-Ապարանում հայերը կանգնեցնում են թշնամուն՝ ոչ միայն ապրելու, ազատ լինելու իրենց իրավունքը պաշտպանելով և կերտելով իրենց պետականության նորօրյա փառքն ու վեհությունը, այլև մասամբ ձախողում պանթուրքական ծրագրերը Անդրկովկասյան ճակատում։ 

Հայ ժողովուրդն ապացուցում է, որ ամեն ինչ կորած չէ, եթե նույնիսկ մարդկային բոլոր գրված և չգրված օրենքներով հաղթելու հնարավորություններ չկան․ ամեն ինչ կորած է, երբ ոգի՛ն է հրաժարվում պայքարելուց։

Ի փառս հայ զորականի՝ պատմաբանները վկայում են, որ եթե չլինեին Հայկական բանակային կորպուսը և հայ զորականի անվրեպ փորձը, հայ աշխարհազորայինները (որքան էլ անմնացորդ լինեին նրանց նվիրումը և գիտակից նահատակության վճռականությունը) առանց ռազմավարական հմտությունների չէին կարող դիմակայել թուրքական կանոնավոր բանակին և չէին հաղթի ո՛չ Սարդարապատում, ո՛չ էլ դրան հաջորդող ճակատամարտերում։ Սարդարապատի հերոսամարտի օրերին ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին, հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին, և այդ միասնությունը, ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր, մեզ ավելի զորեղ է դարձնում։ 

Ուստի այսօր, ի սրտե շնորհավորելով մեր ժողովրդին Մայիսյան փառահեղ հաղթանակների և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ առաջնահերթորեն իմ խորին երախտագիտությունը հայտնել Ազգային բանակի հրամանատարների, զինվորների, ազատամարտիկների, երկրապահների, սահմանին ապրող շինականների այն սերունդներին, որոնք կանգնած են մեր նորօրյա հաղթանակների ակունքերում։ Նրանք այսօր էլ, բոլորից աննկատ, լուռ և արժանապատվորեն, իրենց ծառայությունն են իրականացնում՝ ապահովելով պետական-ազգային շահերի պաշտպանությունը, նպաստելով միջազգային ասպարեզում Հայաստանի դերի, հեղինակության ամրապնդմանը։ Եվ աշխարհաքաղաքական բարդ, արյունալի վերաձևումների մեջ հաղթանակած պետություն ունենալու մեծագույն հպարտություն են պարգևում երիտասարդ սերունդներին։ 

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա, և յուրաքանչյուրիս ազգանվեր, անբասիր գործունեությամբ ապագան մեր հայրենիքի համար նշանավորվի նոր հաղթանակներով։