«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
101 տարի շարունակ մայիսի 28-ը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդը: Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ և գոյատևեց ընդամենը երկու տարի, սակայն մեր նախնիների դարեր շարունակ երազած ու իրականություն դարձած անկախությունը կատարեց իր պատմական կարևորագույն առաքելությունը՝ հայ ժողովրդի մոտ արթնացավ անկախ պետականություն ունենալու երկարատև փափագը: Հենց առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են, և որ միայն մեր ազգի միասնականությամբ մենք կարող ենք կերտել մեր բոլորի երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը:
Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը կարևորագույն այս տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն և միասնական աշխատանք՝ հանուն մեր երկրի բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...