Բացվեց «Բարի Սամարացի» ընկերության 5-րդ ֆիրմային խանութը
«Բարի Սամարացի» ընկերության պահանջարկը գնալով աճում է, և հաճախորդների ցանկություններն իրականություն դարձնելու համար օրերս, մայրաքաղաքում բացվեց «Բարի Սամարացի» ընկերության հերթական ֆիրմային խանութը:

Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները Orer.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշեցին, որ խանութի բացումն իսկական տոն է իրենց համար, քանի որ ընկերության կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերքից պատրաստված ողջ արտադրանքն այլևս ներկայացված կլինի մեկ տեղում և իրենք ստիպված չեն լինի իրենց նախընտրելի մսամթերքը գնելու համար այցելել սուպերմարկետներ:

«Մեր ընտանիքը երկար տարիներ է միայն օգտվում է «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրած ապրանքատեսականուց, քանի որ այն համեղ է, թարմ է և շատ օգտակար: Մեր ընտանիքում միայն այս ընկերությունից ենք օգտվում: Այլ ապրանքանիշների արտադրանքը չեն գնում, քանի որ «Բարի Սամարացի» ընկերությունը երկար տարիներ լինելով մեր կողքին կարողանում է այնպիսի որակյալ մսամթերք առաջարկել սպառողին, որ այլ ընկերությունների արտադրանքը փորձելու կարիք չի լինում»,- ասաց Մարուսյա Հակոբյանը:


Մասնաճյուղի տնօրեն Արմեն Գալստյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքն ու կիսաֆաբրիկատները մեծ սպառում ունեն մայրաքաղաքում: Հաշվի առնելով դա, ընկերությունը որոշում է կայացրել բավարարել բնակիչների պահանջը և նրանց նախընտրած վայրում բացել հերթական մասնաճյուղը:


«Ինչպես տեսնում եք, «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրվող սննդամթերքի ողջ տեսականին այստեղ ներկայացված է: Խանութի բացմանը մասնակցում են բավականին շատ հաճախորդներ: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին, որ ֆիրմային խանութ բացելով իրենք հնարավորություն կունենան մեր արտադրանքն ամբողջությամբ ներկայացված տեսնել մեկ տեղում: Հաճախորդները հնարավորություն ունեն լայն ընտրություն կատարելու, ինչն էլ ուրախացրել է մեր սպառողներին»,- ասաց Ա. Գալստյանը:



Ովքեր դեռ չեն հասցրել ծանոթանալ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքին նա խորհուրդ տվեց մեկ անգամ փորձել: Ֆիրմային խանութի տնօրենը համոզված է նաև, որ իրենց արտադրանքը մեկ անգամ փորձելուց հետո, այլևս այլ մսամթերք չեն փնտրի շուկայում, քանի որ, ինչպես հայտնի է, «Բարի Սամարացի» ընկերությունը իր հաճախորդներին մշտապես թարմ մսից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և անվնաս սննդամթերք է առաջարկում, ինչն էլ չի վրիպում համադամասեր սպառողի աչքից:

«Ցանկանում եմ, որ սպառողները միշտ ընտրի որակյալ սննդամթերքը, որպեսզի առողջ լինի: Մենք էլ մեր կողմից ենք ամեն ինչ անում, որպեսզի սպառողները մշտապես այնպիսի բարձր տրամադրություն ունենան, ինչպիսին ունեն այսօր»,- ասաց Ա. Գալստյանը:

Խանութի բացման արարողության ժամանակ ներկաներին զվարճացնելու և տոնական բարձր տրամադրություն ապահովելու համար ընկերությունը հրավիրել էր նաև դերասանների, ովքեր ամեն ինչ արեցին, որ օրն իսկապես երկար հիշվի բոլոր ներկաների համար:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...