Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի կարգավիճակի մասին․ Արա Աբրահամյան

«Այսօր ժողովրդին վախեցնում են, թե եթե այսինչ բանը չանենք, պատերազմ է լինելու։  Սուտ է, այդ  իրենք են բերում պատերազմ: Ասում են՝ Ղարաբաղը տանք, խաղաղություն կլինի, բայց ճիշտ հակառակն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ադրբեջանցիները մտնում են Արցախ, մարդկանց են գողանում: Ես դեմ չեմ խաղաղությանը, կարծում եմ՝  հայ ժողովուրդն աշխարհում ամենաառաջին ազգն է, որ պատերազմ չի ուզում, բայց ի՞նչ գնով: Ինչքան շուտ գնում, հանձնվում ենք, այդքան մեր գինն ընկնում է»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։ 

Վերջինիս չի գոհացրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի պատվիրակության կեցվածքը:

«Ոչ մի արդյունք չկա, ԱԽ-ն ոչ ինչ-որ բանաձև ընդունեց, ոչ սանկցիաներ սահմանեցին Ադրբեջանի դեմ։

Ես մի քանի անգամ ուշադիր նայեցի, ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի կարգավիճակի մասին: Ոչ մեկ մի օրինակ չբերեց, թե ինչպե՞ս կարող ենք դրանց հետ ապրել: Նախիջևանում 67 տոկոս հայ էր ապրում, այսօր այնտեղ նույնիսկ հայկական գերեզմանաքար չկա: Ինչպե՞ս մենք կարող ենք 120 հազար մարդու թողնել ադրբեջանցիների հետ: Եվ մենք այսօր ճանաչո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես չեմ հասկանում՝ ինչ-որ մեկը մտածո՞ւմ է, կամ ինչպե՞ս է մտածում: Դա խայտառակություն էր Հայաստանի համար»,-նշեց Աբրահամյանը: