«Ովքեր են կողմ, որ մենք ունիվերսիադայում ունենանք մեդալներ». Այդ նպատակով 16 մլն դրամ հատկացվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 16 մլն դրամ տրամադրել «1163 Մասսայական սպորտ» ծրագրի «11013 Ուսանողական մարզական միջոցառումների» համար։
Հարցը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ ուսանողական մարզական եդերացիային, այս տարի հուլիսին Նեապոլ քաղաքում կայանալիք ունիվերսիադային մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու համար:
Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը 19 հոգով հուլիսի սկզբին կմեկնի Նեապոլ. «Ներկայացված կլինենք մի քանի մարզաձեւերում, մասնավորապես, սուսերամարտ, աթլետիկա, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն, սպորտային մարմնամարզություն, ջրացատկ:
Վերջին տարիների արդյունքներն ուսումնասիրել եմ, եւ մենք 4-րդ, 5-րդ տասնյակում պարբերաբար տեղ ենք զբաղեցնում, բայց դրանք լավ ցուցանիշներ չեն: Մարզական առումով ամենազարգացած երկրների փորձը եթե ուսումնասիրենք, նրանք հաջողում են, հիմնականում դրան նպաստում է նմանատիպ մարզական լիգաների գոյությունը, եւ օլիմպիական չեմպիոնների կենսագրություններն էլ եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ նրանք ակտիվ ներգրավված են նման լիգաներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ուսանողական մարզական լիգաներ ստեղծելը դրական ազդեցություն կունենա ինչպես առողջ ապրելակերպի, այնպես էլ մարզական արդյունքների վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մարզական լիգայի ստեղծման գաղափարը. «Այստեղ ոչ միայն արդյունքներն են կարեւոր, այլեւ ընդհանրապես դա շատ կարեւոր նշանակություն ունի մթնոլորտի առումով, ուսանողական միջավայրում միասնության եւ ամբողջության զգացում սերմանելու եւ լավ մթնոլորտ ունենալու առումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին Սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ լավ մ,արզիկներ են ընդգրկված եւ սպասում ենք մեդալների:
Վարչապետը հարցը դրեց քվեարկության եւ կատակով ասաց. «Ովքեր են կողմ, որ մենք ունիվերսիադայում ունենանք մեդալներ: Իհարկե, բոլորս էլ կողմ ենք»:
Նշենք, որ Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարեւոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ՝ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին:
ՀՀ համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են ՀՀ լավագույն ուսանող մարզիկներով եւ հավաքական թիմերի մարզիչներով, որոնք միշտ բարձր են պահել ՀՀ մարզական պատիվը՝ խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում միշտ տեղ զբաղեցնելով լավագույն 30 երկրների շարքում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...