Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Մյասնիկյանի արձանի մոտ ջարդուփշուրի պրոցես է սկսվել. չի կարելի աղբանոցից հանել ժապավենն ու փաթաթել. Փաշինյանը բարկացավ

Կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ին նիստում քննարկվեց Երեւանում Մյասնիկյանի արձանի անմխիթար վիճակը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ արձանի սալիկների հետ կապված խնդիր կար. «Մենք ուսումնասիրեցինք, դա պատկանում է մշակույթի նախարարությանը: Մենք մշակույթի նախարարությանն ասացինք, որ եթե սալիկները մերոնք բարձրանան թափեն, այնտեղ արճիճով է ամրացված, ամբողջը կթափվի եւ շատ տգեղ տեսարան կստացվի: Դրա համար պետք է ուսումնասիրություն կատարվի եւ հարցը լուծվի, չի կարող անընդհատ սահմանազատված մնալ:

Ժապավենով, որ կապել ենք, այնտեղ լողացող երեխաներն իրենց շորերը կախում են այդ ժապավեններից»:

Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Հայտնի այգու բացման օրը, երբ մենք շրջայցի էինք այդ տարածքում, Վարդանյան եղբայրներն ինձ տեղեկացրին, որ իրենք առաջարկել են, որ այգու հետ նաեւ արձանը նորոգեն, բայց իրենց ասել են, որ դա մշակութային արժեք է: Ես էլ ասացի՝ մշակույթային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չի նորոգել, հանկարծ չկպչեք: Մեզ համար մշակութային արժեքը պետք է ավերակներ լինեն:

Ես տեսա, որ վերեւից քարեր են կախված: Ասացին, որ տեսականորեն վտանգ կա, որ կարող են քարերը թափվել: Ես ասացի, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որ քարերը չթափվեն, աղետ չլինի:

Դրանից հետո ես անցնում եմ եւ ի՞նչ եմ տեսնում: Տեսնում եմ, որ բերել են արձանը ժապավենով փաթաթել են: Ես հայտնի շաբաթօրյակի օրը Երեւանի քաղաքապետին ասացի, որ եթե ճանապարհը փակում են, ինչու դա պետք է արվի 1970 թվականին արտադրված ցելոֆանի ժապավենով, 25 տեղից կապած: Այդ մարդիկ, որ այդ ժապավենով կապել են, չեն հասկանում, նախ, թե  ինչով են զբաղվում, որ երկրում են զբաղվում: Դա այն 5 մլն դոլարի ներդրումը, որ մարդիկ արել են, արժեզրկում ու դարձնում է զրո: Պետք է հանել այդ ժապավենը եւ եթե կարիք կա, դա անել պատշաճ: Չի կարելի աղբանոցից հանել օգտագործած ժապավեն ու բերել փաթաթել»:

Փաշինյանը նաեւ հավելեց, որ այսօր իմացել է, որ այդ արձանի մոտ ջարդուփշուրի պրոցես է սկսվել. «Ինչու է դա տեղի ունենում, դիմացի ոստիկանական պոստ է դրված, ինչու է դա հնարավոր դառնում»:

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կպարզեն, թե ով է այդ ջարդն արել, տեսախցիկներում անձը երեւում է:

Փաշինյանը բարկացավ, որ երկու օր անցել է ու այդ անձը հայտնաբերված չի. «Շատ վատ է: Տեսախցիկում կա, չենք կարողանում բացահայտել, բա որ չլինի տեսախցիկում»: Փաշինյանը հանձնարարեց լուծել այդ հարցը. «ինձ համար հետաքրքիր չէ, թե ով է պատասխանատուն, լուծեք հարցը»: