Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Մասնակցե՛ք ընտրություններին և վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, բնակիչների հետ հանդիպման 6-րդ օրն անցկացնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Դաշինքի՝ ընտրապայքար մտնելու հիմնական դրդապատճառն է Հայաստանի ադրբեջանականացումից խուսափելը։

«Արցախի 120 000 մեր հայրենակիցներ հայտնվել են պաշարման մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «Մայր Հայաստան» դաշինքը խնդիր է դրել հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, քանի որ դա Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է»,-վստահեցրեց Անդրանիկ Թեւանյանը։

Բնակիչներից մեկն ասաց, որ ձայնը տալու է հենց «Մայր Հայաստանին», քանի որ Արցախի հարցը իր համար շատ կարեւոր է։ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց, որ իր գլխավորած ուժի համար դա առաջնահերթություն է, քանի որ Արցախի թեման իշխանություններն ուզում են մոռացության տալ, ինչը սխալ մոտեցում է։

«Այս ընտրությունները մենք ուզում ենք օգտագործել, որ իշխանափոխություն իրականացնենք։ Նիկոլ Փաշինյանն ուրացել է Արցախը եւ հարցականի տակ դրել ՀՀ գոյությունը։ Իշխանափոխությունը Երեւանում կհանգեցնի իշխանափոխության ամբողջ Հայաստանում»,-ասաց «Մայր Հայաստանի» առաջնորդը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ շատ վրդովված է «կեղծ պատերազմի» համար, զոհված երեխաների, մեր զոհված ապագայի համար, այն սերնդի համար, որին կորցրինք։ Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ նոր կորուստներ թույլ չտալու համար պետք է գործող իշխանությանը հեռացնենք։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս սուրբ եւ քաղաքացիական պարտականությունն է։ Ամենակարեւորը, որ մարդիկ ընկալեն, որ սա աթոռակռիվ չէ․ աթոռակռիվ լիներ՝ մանդատս չէի դնի։ Եթե երկիրը կորցնենք՝ արդեն կապ չունի, թե ով որ աթոռի վրա է նստած լինելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

«Մայր Հայաստանը» թույլ չի տալու, որ Երեւանը Էրիվան դառնա, Հայաստանն էլ Արեւմտյան Ադրբեջան։ Դաշինքը կոչ արեց միանալ՝ փոխելու նպատակով։

«Ժողովուրդ ջան, չմտածեք, որ ձեր քվեով ոչինչ չեք կարող փոխել, ոտքի կանգնեք եւ ձեր քվեով լուծեք Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։