Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատույց է լինո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու, խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու համար։ Սա ի դեպ, առաջին դեպքը չէ, որ իշխանությունները թիրախավորում են Խաչատրյանի որդուն, դրանից առաջ էլ նրան ձերբակալել էին մայիսի 30-ին կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար, ըստ իրավաբանների՝ կրկին առանց որևէ լուրջ հիմնավորման, իսկ այնուհետև ստիպված էին ազատ արձակել: Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը ահազանգում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ վարույթը նախաձեռնվել է ոչ օբյեկտիվ և առանց բավարար փաստերի:

Նրա խոսքով, ըստ էության, վարույթի ընթացքը օբյեկտիվության հետ որևէ աղերս չունի, իսկ իրավապահ մարմինները պարզապես հլու-հնազանդ կերպով իրականացնում են քաղաքական իշխանություններից եկած պատվերը՝ աչք փակելով առկա փաստական տվյալների վրա: Սակայն, ուսումնասիրելով, թե ով է Տիգրան Խաչատրյանի գործով անչափ «սկզբունքային» քննիչը, ամեն բան, կարծես թե, ընկնում է իր տեղը: Բանն այն է, որ օրվա «հերոսը» ոչ այլ ոք է, քան Շիրակի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Վերջինս իր հերթին հանդիսանում է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի մտերիմը. Քյարամյանն ու Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազությունում միասին աշխատել են և, ըստ լուրերի, պահպանում են ջերմ հարաբերությունները։ Սակայն անգամ այդ ջերմ հարաբերությունները չօգնեցին Գրիգորյանին, երբ վերջինիս նախորդ տարի գլխավոր դատախազի հրամանով ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա։

Ընդդիմադիր իրավապաշտպանը ԶԼՄ-ներով հայտարարել էր, որ դատախազը մի քանի շինծու քրեական գործեր է հարուցել իր նկատմամբ։ Ինքն էլ սոցիալական ցանցերում քննադատել է Գուրգեն Գրիգորյանին, որից հետո վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարք առաջարկելով։ Ինչպես երևում է, նոր պաշտոնում էլ Գրիգորյանը չի դավաճանում իր ավանդույթներին՝ արդեն Սյունիքի մարզային քննչականի պետի պաշտոնում ամեն գնով փորձելով վարձահատույց լինել իրեն պաշտոնի նշանակած անձանց՝ այս անգամ էլ իշխանությունների աչքի փուշը դարձած Խաչատրյանների ընտանիքի հաշվին: Ըստ Խաչատրյանի փաստաբանի, գործով քննիչն իր ղեկավարի հանձնարարությամբ բացահայտ կերպով խոչընդոտում է քննության օրինական ընթացքին, և վերջինս ընթանում է ոչ թե օրենքի տառին ու ոգուն համապատասխան, այլ Գրիգորյանի քմահաճույքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում