Արդյո՞ք Արայիկ Հարությունյանի «պրոտեժեն» հովանավորում է գիշերային ակումբի գործունեությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուղիղ չորս ամիս է` քաղաքացիները և լրատվամիջոցները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
Սակայն, ի մասնավորի, խնդրի լուծմանը լիազորված քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և նրա ղեկավար Գարեգին Խաչատրյանը, բազմիցս արծարծված այս հարցին ամիսներ շարունակ քաջատեղյակ լինելով, անհաղորդ են մնում և դրսևորում առնվազն տարօրինակ անտաբերություն: Ինչի՞ մասին է վկայում այս ամենը, իրավիճակին լիարժեքորեն չտիրապետելո՞ւ, թե՞ որոշակի անձնական հետաքրքրվածության, ուրիշ ինչպիսի՞ շարժառիթ կարող է լինել անընդհատ քննարկվող այս թեմայի նկատմամբ նմանատիպ անտարբերությունը:
Օրինակ՝ վերջին շրջանում թափ առած՝ օրենքի խախտումներով աշխատող բենզալցակայանների փակման ֆոնին նման գիշերային ակումբների գործունեությունը հովանավորությա՞ն, թե՞ պաշտոնեական անփութության արդյունք է, և ինչու՞ չի տրվում որևէ պարզաբանում։ Հետաքրքիր է, թե, օրինակ՝ վերոնշյալ տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանը, որն, ինչպես կառավարության կուլիսներում են խոսում, համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «պրոտեժեն», ինչպես՞ է հաջողացնում իր անմիջական ղեկավարին բացատրել նման ապօրինի կառույցների առկայությունը:
Ակնհայտ է, որ այս կառավարությունում ավելի հաճախակի է ի հայտ գալիս տարատեսակ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի ղեկավարների կողմից ոչ միայն խնդիրների, այլև օրենքի տառի վրա թքած ունենալը, որն աստիճանաբար գլոբալ բնույթ է կրում: Իսկ թե առանձին օբյեկտների արտոնյալ կարգավիճակ ունենալն ինչով է պայմանավորված, հուսանք՝ կպարզեն իրավապահները...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավար...
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան