Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

«Սկզբունք եք հայտարարել՝ պահեք, այ ախպեր ջան. էդ էլ սովորացնե՞նք». Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է իմ հաշվին ինքնահաստատվելու եւ իմ հաշվին հայտնի դառնալու, որովհետեւ հայտնի բան կա, ասում է՝ խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթին, որը վերաբերում էր իրեն:

«Մենք անգամ դա չենք թույլ տալու, ձեր ելույթի մեջ 67 անգամ «պարոն Մարուքյան» նշելով՝ դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատենք, որ «կլասիկի» մակարդակին հասնեք»,-ասաց նա։

Մարուքյանը շարունակեց, թե հիմա ինքը խոսում է ընդամենը սկզբունքայնության մասին եւ ուզում է հասկանալ՝ իշխանությունը իր հայտարարած սկզբունքները պահո՞ւմ է, թե՞ ոչ։ Նա հիշեցրեց, որ իշխանությունները ժամանակին հայտարարել են, որ համալսարանի դուռը ուսանողների առջեւ փակողը ռեկտոր չպետք է լինի. «Հիմա փաստ եմ ներկայացրել, որ դուռը փակողին ռեկտոր եք նշանակել, դե պատասխանը տվեք: Չունեք պատասխան: Ձեր իշխանությունը հայտարարել է, որ բուհերն ապաքաղաքականացվելու են, «Իմ քայլից» քանի՞ պատգամավոր կա, որ բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ես չգիտեի, որ դուք էլ եք հոգաբարձուների խորհրդի անդամ: Դուք ինքնախոստովանական ցուցմունք տվեցիք»:

Երբ տեղից Համազասպ Դանիելյանը փորձեց արձագանքել, Մարուքյանն ասաց. «Երբ դու խոսում էիր, ես չէի խանգարում քեզ, երիտասարդ, նորընտիր պատգամավոր: Խնդրում եմ, լսեք:

Ես ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի թեմայով գիտությունների թեկնածություն եք արդեն ուզում պաշտպանում, ինչ գրում եմ՝ հետեւում ենք՝ այստեղ այն ասաց, այնտեղ այն շեշտեց: Ես շոյված եմ, բայց ինչ ասում եմ, ինչը ձեզ ներվայնացնում է, դա էլ է նորմալ: Մի դրեք այս ներվայնացումը այս ամբիոնից տարածեք։  Հիմա թունավոր ելույթ էր, տոքսիկ նյութեր: Ասենք մի հատ ժպտացեք, առավոտ է,  գարնան վերջին օրն է: Կարելի՞ է այդքան չկամություն ցուցաբերել , տարածել այս ամբիոնից, այստեղից էլ տարածել մարդկանց տները»,-ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե «Իմ քայլի» պատգամավորներին թվում է՝ նրանք ինչ անեն, ԼՀԿ-ն նստելու է ու նայի, սխալվում են։ «Մենք դիտորդ չենք այստեղ, մենք ասել ենք, որ այո՛, հեղափոխության արժեքները պաշտպանում ենք, իսկ արժեքները ո՞րն է՝ սկզբունքայնությունն է, այն է, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն: Հիմա դուք ի՞նչ գործ ունեք այնտեղ, պարոն Հովհաննիսյանն ինչ գործ ունի այնտեղ: Ասում եք՝ ամեն ինչ արել եմ, որ բուհը չապաքաղաքականցվի, բայց ձեր այնտեղ լինելը (ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում-խմբ.) արդեն կասկած է առաջացնում, որ էս մարդիկ իրենց ընկերներով ընտրում են իրենց ուզած մարդկանց: Հետո էլ ընտրությունների ժամանակ կասկած կունենանք, որ ասելու եք՝ ում ընտրեն: Մի մտեք եւ մի տվեք այդ առիթը»,- ընդգծեց Մարուքյանը։

Նա հավելեց, որ հայտարարված սկզբունքը պետք է պահել, եւ այնպես չէ, որ սկզբունքը միայն Սերժ Սարգսյանի համար էր, հիմա կարելի է սկզբունքից հրաժարվել. «Սկզբունք եք հայտարարել՝ պահեք, այ ախպեր ջան»:

«Ասում եք՝ էս ընդդիմություն սաղ օրը խոսում ա, արա, գործ չի անում: ԱԺ-ի գործը խոսալն է ու գրելը: Էդ էլ սովորացնե՞նք:

Ես սպասում եմ, հարցը ամենաբարձր մակարդակով բարձրացված է, որ իշխանության այն մարդիկ, որոնք քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, լքեն բուհերի հոգաբարձուների կամ կառավարման խորհուրդները: Սա ընդդիմության կողմից ձեւավորված պահանջ է: ԲՀԿ-ն, կարծում եմ, կհամաձայնի: Կողմնորոշվե՛ք կամ մանդատը թողեք, գնացեք դրանով զբաղվեք՝ սա է մեր պահանջը: Ոչ մի մածունների մասին խոսք չկա, ամեն ինչ շատ պարզ է»,-իր խոսքն ամփոփեց Մարուքյանը: