ՍԴ-ն չի եղել այն մարմինը, որը պետք է լիներ, ես հույս ունեմ, որ նոր գործընթացները կհանգեցնեն հակառակ պատկերի. ԱԺ նախագահ
Նախորդ տարիներին մենք ականատես ենք եղել ՍԴ կողմից պետության համար առանցքային հարցերով բավականին լղոզ ձեւակերպումների: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հարցին, թե ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, ինչու է իշխանությունն ուզում այդ մարմնում ոչ ապաքաղաքական մարդ տեսնել՝ հանձինս փաստաբան Վահե Գրիգորյանի, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ըստ էության, այդ մարմինն այս տարիների ընթացքում չի կատարել այն առաքելությունը, որին կոչված էր, չի տվել ճգնաժամերին այն լուծումները, որի համար այդ մարմինը առհասարակ ձեւավորվել է: Այսինքն ՍԴ-ն չի եղել այն մարմինը, որը պետք է լիներ, եւ ես մեծ հույս ունեմ, որ այժմյան գործընթացները կհանգեցնեն հակառակ պատկերի եւ մենք կունենանք այդ բարձր առաքելությունն իրականացնող Սահմանադրական դատարան»:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը կողմ չքվեարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի թեկնածու Արթուր Վաղարշյանի օգտին։ 7-րդ գումարման ԱԺ-ում սա արդեն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրման 3 փորձն է, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում 2 անգամ է տապալվել ՍԴ անդամ ընտրելու գործընթացը։ Նախորդ Աժ-ում տապալվել է նաեւ հենց նույն Վահե Գրիգորյանի ընտրությունը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան