Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Հակիրճ անդրադարձ Հայաստանի Հանրապետության 3 շրջափուլերին և ճգնաժամի հաղթահարման միակ օրակարգի ձևավորմանը. Սուրեն Պետրոսյան

Հակիրճ անդրադարձ Հայաստանի Հանրապետության 3 շրջափուլերին և այն միակ օրակարգի ձևավորմանը, որը թույլ կտա հաղթահարել ստեղծված ճգնաժամը։

1. «ԿԱՅԱՑՄԱՆ» օրակարգ -1960-ականներից մինչ 1995թ.։ Այս գործընթացը, որը թեպետ սկիզբ էր առնում դեռ ԽՍՀՄ-ից այնուամենայնիվ այն ժամանակահատվածն էր, երբ առավելագույնս ձևավորվեցինք, որպես քաղաքական ազգ, որը ուներ ապագայի նկատմամբ հստակ հավակնություններ։ Հայաստանի քաղաքականության իրականացման հիմքում ձևավորվում էր ազգային, ռազմավարական և նույնիսկ քաղաքակրթական օրակարգը, որը 1988-ից դարձավ հստակ ձևակերպված նպատակներ, որին էլ հետագայում ուղղվեց համայն հայության գրեթե ողջ ներուժը, իսկ արդյունքը՝ ազատագրված Արցախ, ՀՀ ծանրակշիռ դիրք տարածաշրջանում և զարգացման հսկայական հեռանկարներ։

2. «ՈՒՆԵՆԱԼՈՒ» օրակարգ - 1995-2018թթ.։ Այս ժամանակահատվածում ՀՀ-ում սկիզբ դրվեց հպատակային քաղաքականությանը, համաձայն որի՝ մեր ճակատագիրը կախված չէ մեզնից և այն կարող են վճռել միայն «վերին ատյանները», իսկ իշխանության իրակիանացման հիմքում, որպես նպատակ, ընկած էր նեղ խմբային շահերի սպասարկումը, որը ուղեկցվում էր պետության, ոչ միայն տնտեսական, ֆինանսական և ռազմավարական ռեսուրսների յուրացմամբ, այլ նաև կրթական և մշակութային հսկայական հետընթացով։ Հենց այս ձևախեղված նպատակներն ու դրա հիման վրա իրականացվող քաղաքականության հետևանքներն էլ պայմանավորեցին հաջորդող փուլը:

3. «ԹՎԱԼՈՒ» օրակարգ – 2018թ. (գունավոր հեղափոխությունից սկսած) մինչ օրս։ Այս ժամանակահատվածում կազմաքանդվեցին պետության գրեթե բոլոր ինստիտուտները իսկ 2020-թ. 44 օրյա պատերազմից հետո իշխանությունը, զիջելով Արցախը նաև հրաժարվելով պետության ռազմավարական և կենսական այլ շահերից, միևնույն ժամանակ փորձ է անում ստեղծել պատրանք, ինչպես պետության, այնպես էլ սեփական լինելիության վերաբերյալ։ Այս գործընթացները ներկայումս սկսել են ուղեկցվել նաև համատարած «ունենալու» օրակարգով։ Այս ամենին զուգահեռ ապագան և ճակատագիրը կախվածության մեջ է դրվում այնպիսի երևույթներից, որոնք մեր կամքից անկախ են, իսկ հանձնվելն ու համակերպվելը ամրապնդվում է, որպես քաղաքական հիմնական օրակարգ, որին զուգահեռ ապագայի նկատմամբ հավակնությունների բացակայությունը ներկայացվում է, որպես «ռացիոնալիզմի» դրսևորում։ Այս ամենին զուգահեռ վերջնականապես կազմաքանդվում է Հայաստան-Սփյուռք կապը։

Ստեղծված խորքային ճգնաժամը, որը կարելի է նաև բնութագրել, որպես քաղաքակրթական, հնարավոր կլինի հաղթահարել միայն նոր օրակարգի ձևավորման և կայացման դեպքում։

Այն, «ԼԻՆԵԼՈՒ» օրակարգն է, որի արդյունքում պետք կարողանանք վերահաստատել սեփական հողում ապրելու մեր իրավունքը։ Այս օրակարգի կայացումը կարող է երաշխավորվել «Ինքնության հեղափոխության» (Հեղափոխություն հանուն ինքնության) միջոցով, որը պատմականորեն հիմնավորված միակ հնարավոր ճանապարհն է։ Այն ենթադրում է, ոչ միայն անցյալի և ներկայի այլ նաև ապագայի և դրանում մեր տեղի ու դերի խորքային վերաիմաստավորում։

Հ․Գ․ Առավել մանրամասն անդրադարձը հաջորդիվ։