Չեք կարող, մի տարեք դպրոց. Արայիկ Հարությունյանի պատասխանը ծնողին
Armdaily.am-ը մի շարք ծնողներից շարունակում է բողոքներ ստանալ Կրթության և գիտության նախարարության նոր էլէկտրոնային ընդունելության կարգից: Այդպիսով, նախարարությունը նպատակ է հետապնդում բացառել կոռուպցիոն ռիսկերը, նաեւ՝ լիցենզիայով թույլատրված շեմից ավելի երեխաներ ընդունելու հնարավորությունը:
Armdaily.am-ին ահազանգած ծնող Ծովինար Սարգսյանի պնդմամբ ինքը գրանցման օրը ժամը 9-ից փորձել է գրանցվել Չեխովի անվան դպրոցում, սակայն ծրագիրը ծանրաբեռնված է եղել, իսկ այնուհետև ցույց է տվել, որ այլևս տեղերը սպառվել են։ Սարգսյանի պնդմամբ իրենք այդ շրջանի բնակիչներ են և ցանկանում են, որ իրենց երեխաները սովորեն հենց այդ դպրոցներում.«Մենք չենք ասում համակարգը փոխեք, ուղղակի այդ շրջանի երեխաների համար պետք է տեղեր հատկացվեին, իսկ այլ շրջաններից եկողները նոր պետք է ընտրվեին այդ համակարգով: Ես հիմա ստիպ ված երեխայիս պետք է տանեմ մի դպրոց, որտեղ հասնելու համար երեխաս պետք է անցնի 4 վտանգավոր փողոց: Մայր եմ ես, ես չեմ ուզում իմ երեխան գնա այդ վտանգավոր փողոցներով, եթե մեր բակում է գտնվում Չեխովի դպրոցը:Լավ կլինի մի նոր դասարան ստեղծվի առաջին դասարանցիների համար, որտեղ կսովորեն այդ շրջանի երեխաները, որոնք համակարգի պատճառով չեն կարողացել հայտնվել իրենց ուզած դպրոցում»:
Ծնողի խոսքով իրեն խոստացել էին, որ այս խնդիրը նախարարությունը կհարթի, բայց 15 օր սպասելուց հետո հասկացել է, որ սայլը տեղից չի շարժվում և ինքն է որոշել գնալ նախարարություն: Ծնողը փորձել է այս թեմայի շուրջ խոսել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ , հենց լսել է, որ խոսքը գնում է Չեխովի դպրոցի մասին, ասել է.«Ես իրեն ասեցի, որ մենք Չեխովի դպրոցի հարևանությամբ ենք ապրում և ուզում ենք, որ երեխան հենց այդ դպրոց հաճախի: Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարող ամեն օր այդքան քայլել և գնալ այլ դպրոց, ֆինանսապես էլ ապահոված չենք, որ մեքենայով գնանք: Ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց՝դա իմ խնդիրը չէ, եթե չեք կարող մի տարեք երեխային դպրոց: Ես իրեն զգուշացրի, որ նախարարին հարիր խոսակցություն չի վարում, իսկ ինքը անտարբերություն ցուցաբերեց և թողեց-գմսց»:
Մեր դիտարկմանը, որ հնարավոր չէ՞ր ուղղակի երեխայի թղթերը տանել դպրոց և գրանցել, ծնողը նկատեց, որ՝ ոչ.«Տնօրենն ասաց, որ հնարավոր չէ: Ես տարել էի երեխայի թղթերը, ասաց, որ ինքը ոչնչով չի կարող օգնել, կարգն արդեն փոխվել է»:
Ծովինար Սարգսյանը պատմեց, որ էլէկտրոնային համակարգից դժգոհում են մի շարք ծնողներ: Օրինակ՝ իր ծանոթներից մի տատիկ, ով խնամում է թոռնիկին, նույնպես դժվարությունների առաջ է կանգնել.«Այդ տատիկը համացանց չունի, չգիտի այդ էլեկտրոնային գրանցվելու ձևը, ու հիմա ստիպված իր երեխային ձմեռը ցրտին, ձյանը ու սառույցին, ամեն օր այդքան տեղ պետք է քայլի ու տանի: Դա արդա՞ր է: Պետք է մեր շրջանի դպրոցներում հենց մեր շրջանի բնակիչների համար տեղեր հատկացվեին, հետո նոր մնացած շրջանի բնակիչների համար»:
Ծովինար Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որմի շարք ծնողներով որոշել են դիմել ԱԺ.«Ուզում ենք դիմել ԱԺ-ին, որպեսզի խորհրդարանում այս հարցը քննարկվի, որովեհտև Արայիկ Հարությունյանից մենք էլ սպասելիքներ չունենք: Իր մոտ «բեսպրիդել» է տիրում, ինքը մի բան մտածել է, դա ճիշտ է և իրավունք չկա քննարկվելու»,-եզրափակեց ծնողը:
Անյուտա Աթանեսյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...