Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն
Քաղաքականություն

ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ 

Ինչպես տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմենների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։

ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր համագործակցությունը, ինչի արդյունքում Ռուսաստանում խնդիրների հանդիպող հայերի հարցերը քննարկման առարկա են դառնում: Արման Թաթոյանն այդ առթիվ իր շնորհակալական խոսքն է փոխանցել նաև ՌԴ դեսպանին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։