Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում. Հենրիխ Մխիթարյան (լուսանկարներ)
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ: Այդ որոշումը կայացրել է համայանքի ավագանին:
Լրագրողների հետ զրույցում Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ: «Աշխատանքները սկսել են իրականացվել 2017 թվականից: Մարզադաշտը կառուցվել է դեռ 1980-ական թվականներին»,- նշեց համայնքապետը: Նրա խոսքով` այն ժամանակվանից ի վեր ցանկապատն ամբողջությամբ քայքայվել էր, սակայն այժմ այն վերականգնել են: Այժմ մարզադաշտի կողքին կառուցվել է նաև հանդերձարան, որտեղ առկա են բոլոր հարմարությունները:
Մարզադաշտի բացմանը ներկա էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Հենրիխ Մխիթարյանի ժամանելուն պես Սպանդարյան համայնքի բոլոր երեխաները դիմավորեցին նրան «Հենո, Հենո, Հենո» վանկարկումներով:
«Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, և այս պահին էմոցիաներս շատ են, մի փոքր էլ հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն»,- ասաց Մխիթարյանը:
Շիրակի Մարզպետը վստահություն հայտնեց, որ այս մարզադաշտի բացումից հետո Սպանդարյանից անվանի ֆուտբոլիստների մասին դեռ կլսի:
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Սպանդարյանի «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև:
























Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...