Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանին լարվածության առնչությամբ

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որն արվել էր ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը:

«Հայաստանի ԱԳՆ-ի հուզական եւ նույնքան հակասական հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական ԶՈՒ շփման գծում իրավիճակի մասին արտացոլում է իրենց երկրում ներքին իրավիճակի շուրջ հայկական ղեկավարության արձագանքը։ Մարդկային կորստի եւ փոխադարձ տարաձայնությունների «միակ մեղավորը» Հայաստանն է»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ ի պատասխան Բաքվի հասցեին արված Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել զինծառայողի մահվան, ինչպես նաեւ վերջին շրջանում սահմանին լարվածության առնչությամբ, որում կտրուկ քննադատության էր ենթարկել վերջին երեք օրերի ընթացքում իրավիճակը սրելու ուղղությամբ Ադրբեջանի կանխամտածված քայլերը, որոնք արտահայտվել էին սեփական կորուստների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, իշխանական կուսակցության ներկայացուցիչներին ուղղակիորեն եւ հրապարակայնորեն կոչ անելով Հայաստանի ղեկավարների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու եւ հրադադարի պայմանները խախտելու դեպքերի զգալի ավելացման միջոցով:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել քաղաքական կամք՝ արտահայտված կոնկրետ եւ արդյունավետ  գործողություններով՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանին կվերագրվի ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի հետագա սրման վտանգի համար: