ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. Օրակարգում է մարտի 1-ի տուժածների փոխհատուցման հարցը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 3-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը, որն սկսվել է դեռեւս մայիսի 29-ին: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41:
Մայիսի 29-ի նիստում խորհրդարանը հավանություն չի տվել ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: ՀՀ նախագահն արդեն այդ պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել՝ փաստաբան Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունն ԱԺ-ն ամենայն հավանականությամբ կհաստատի:
Բացի այդ, ԱԺ-ն մերժել է բոլոր այն նախագծերը, որոնք բացասական եզարակացության էին արժանացել կառավարության կողմից:
Նախօրդ նիստերում ԱԺ-ն քննարկել է ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ հանձնաժողովների անդամների ընտրության հարցը: Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանն ընտրվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ: Հայկ Կարապետյանը, Վահե Չիբուխչյանը, Արեն Դանիելյանը, Տիգրան Մարկոսյանն ընտրվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ:
Նշենք, որ ԱԺ օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.
2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին,
«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,
ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր, ԱԺ հերթական նիստերը մեկնարկել են մայիսի 29-ին: Քանի որ օրակարգը շատ հագեցած է, այդ շաբաթվա ընթացքում ԱԺ նիստերի օրակարգը չի սպառվել, հետեւաբար, ԱԺ նիստերը շարունակում է նաեւ այս շաբաթ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան