Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները չեն ստանա աջակցություն․ Սիսակ Գաբրիելյան
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը առաջարկել է փոփոխություններ: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով:
Գաբրիելյանը փոփոխությունները ներկայացրեց հունիսի 3-ի լիագումար նիստում:
«Օրենքն ավելի որոշակի դարձնելու համար մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին: Դրանք քննարկվել են պետաիրավական հարցերի հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: 2-րդ հոդվածի 2-րդ մաս ենք ավելացրել, որով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել. կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով»,-ասաց Գաբրիելյանն ու պարզաբանեց՝ ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով աջակցություն չեն ստանա:
Այդ ոստիկանները աջակցության իրավունք կարող են ստանալ այն դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով կամ անձն արդարացվի դատարանի վճռով:
Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նախագծում հստակեցրել են, թե ինչ են հասկանում միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ասելով: Քաղաքացիները նաև պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը:
Նախագծի համահեղինակներ են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը ու Լենա Նազարյանը: Աջակցություն տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան