Ղազախստանի քաղաքացիներն ավտոմեքենաներ են ձեռք բերում ՀՀ-ից, կատարում խախտումներ ու խուսափում տուգանքից. դեսպանի պարզաբանումը
Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից:Այս մասին նշեց Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալեչյանը:
«Նրանք ներկրում են ավտոմեքենաները, վարում են հայկական պետհամարանիշներով և չեն տուգանվում, երբ խախտում են երթևեկության կանոնները»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրավախախտների 99 տոկոսը Ղազախստանի քաղաքացիներ են, ովքեր անպատիժ են մնում:
Անդրադառնալով սոցցանցերում տարածում գտած տեսանյութին, որտեղ Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովը հրահանգ է տալիս ստուգել «հայկական ավտոմեքենաները» և հայտարարում է, որ եթե դրանց վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները ստիպված կլինեն բացատրականով ներկայանալ իր մոտ, դեսպան Ղալեչյանն ասաց, որ փաստի առթիվ ծառայողական քննություն է իրականացվել և իր տեղեկություններով պաշտոնյան պատիժ է կրել:
«Այդ ամենը հայերի հետ կապ չունի, խոսքը պարզապես հայկական համարանիշներով մեքենաների մասին է»,-պարզաբանեց նա:
Այն, որ Ղազախստանի քաղաքացիները սկսել են տուգանքներից խուսափելու համար կիրառել հայկական համարներով մեքենաներ ձեռք բերելու պրակտիկան, բազմիցս արծարծվել է ղազախական լրատվամիջոցներում:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան