Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Արցախի պետական նախարարն անգնահատելի է համարում երկրում ՀԲԸՄ իրականացրած ծրագրերը

ԱրցախիՀանրապետության պետական նախարար ԳրիգորիՄարտիրոսյանը հունիսի 3-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, հիմնադրամի Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և կառույցի մի խումբ ներկայացուցիչների, որոնք Արցախ են ժամանել «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի մեկնարկը ազդարարելու շրջանակներում:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ստեղծված ամուր կապը և հույս հայտնել, որ դրանք շարունակական են լինելու:

«Հաճելի պատահականությամբ այս օրերին Արցախ ձեր այցը համընկնում է ֆուտբոլային տոնական հրավառության հետ, ինչը ևս մեկ լավ առիթ է վայելելու հայրենիքի արցախյան հատվածում տիրող այս մթնոլորտը: Արցախի մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտում ձեր իրականացրած տարատեսակ ծրագրերն անգնահատելի են: Վստահ եմ, որ «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերը դառնալու են մեր համագործակցության մի նոր շրջափուլ և նույնչափ մեծ հաջողութւյուններ են գրանցելու:

Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշել է, որ կառույցը չի սահմանափակվելու նախատեսված ծրագրերով, այլ նպատակ կա նաև աջակցել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս ենթկառուցվածքների զարգացման գործին:

«Այսօր մենք այստեղ ենք քննարկելու կառավարության գերակայությունները, առաջնահերթությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ հարմարեցնել իրագործվող ծրագրերը այդ կարիքներին»,- ասել է Պ. Սեդրակյանը:

Պետնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տնտեսության զարգացման տարբեր ուղղություններում իրականացվող ծրագրերի վրա, որոնցում մեծ դերակատարություն ունեն սփյուռքն ու համայն հայությունը:

Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: