Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Անտարես»-ի տնօրենը՝ փաբերից մեկում իր դստեր՝ մատուցող աշխատելու մասին

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեք օր առաջ կոնֆերանսի ժամանակ մի մարդ մոտեցավ, թե՝ պարոն Մարտիրոսյան, մի շատ կոնֆիդենցիալ բան պիտի ասեմ։Ձեր դուստրը՝ Գայանեն, փաբերից մեկում մատուցող է աշխատում, Դուք տեղյա՞կ եք։ Կամ մի գուցե վաղ գարնանն էր աշխատում։ Գիտեք, Ձեր ընտանիքի համար դա պիտի որ անընդունելի լինի։ Կներեք ինձ, բայց որոշեցի Ձեզ հայտնել այդ մասին։

- Այո, գիտեմ, Գայանեն աշխատում էր մատուցող՝ մի օր փաբում, մյուս օրը՝ սրճարանում։ Իսկ մինչ այդ հյուրանոցում էր աշխատում։
- Դե հյուրանոցը էլի ոչինչ, բայց փաբում մատուցո՞ղ...
- Ես հպարտանում եմ, որ իմ դուստրը մատուցող էր աշխատում, հյուրանոցում էր աշխատում, մինչ այդ էլի մատուցող էր աշխատում ու կարծում եմ, որ ամեն մարդու էլ անհրաժեշտ է գոնե մի էտապ մատուցող աշխատել, որպեսզի մարդկանց ճանաչի, կյանքը ներսից տեսնի։ Ու հպարտ եմ բոլոր մատուցողների համար, ովքեր տանը չեն նստել, այլ գործ են գտել ու աշխատել։
- Բայց չէ՞ որ Դուք կարող էիք Ձեր աղջկան «Անտարեսում» գործի վերցնել։
- Ոչ, չէի կարող։ Նախ «Անտարեսում» միայն բարձրակարգ մասնագետներ են աշխատում, և երկրորդը՝ չէ՞ որ իմ դուստրը այնտեղ իրեն արտոնյալ էր զգալու ու չէր աճելու։ Հիմա Գայանեն Լատվիայում կամավոր է, աշխատում է դպրոցում։
Ու դեռ լիքը մաքառելու, կայանալու գործ ունի։
- Տարօրինակ եք։
- Գիտեմ։

Աղջիկ ջան, ու բոլոր հայաստանցի տղաներ և աղջիկներ, որ երբևէ մատուցող են աշխատել կամ աշխատում, ես հպարտանում եմ ձեզնով։ Դուք եք, որ ցերեկը սովորելով, իսկ հանգստի փոխարեն մինչև ուշ գիշեր աշխատելով՝ համ գիտելիք եք ստանում, համ այդ ստացած գիտելիքը գնահատում, համ էլ երեկոյան հարաբերություններ հաստատում, սպառողին ճանաչում, թացը չորից տարբերում։ Դուք եք, որ այս փոքրիկ Հայաստանը ճանաչելով եք շենացնելու։ Դուք եք, որ վաղը օրենք գրելիս, քաղաքացու ու աշխատավորի ղադրը իմանալով, լավ օրենք եք գրելու և մյուս կողմից՝ գործը ներսից իմանալով՝ հարկատուի կովը այնպես չեք կթելու, որ հորթին բան չմնա։ Ապրեք և արարեք։

Հ.Գ. Հայաստանի համար ամենամեծ աղետը աղքատությունը չէ, բլոկադան չէ, պատերազմը չէ ու անարդարությունը չէ։
Հայաստանի ամենամեծ աղետը ՁՐԻն է։ Ձրիին սովորելն է։
Չաշխատելով «վաստակելն» է։ Չուզենալ աշխատելն է»: