Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Մեր նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափով համագործակցությանը. ԱԳ նախարար

Հունիսի 3-ին Կիպրոսի Հայոց առաջնորդարանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հանդիպեց Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, կիպրահայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի եւ կիպրահայ կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ ողջունելով նախարար Մնացականյանին՝ Տ. Խորէն արք. Տողրամաճեանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է բաց զրույց ծավալելու ինչպես Հայաստանին առնչվող զարգացումների, այնպես էլ՝ Սփյուռքին հուզող հարցերի շուրջ։  

Իր խոսքում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց կիպրահայ համայնքում գործող կրթական եւ հոգեւոր կառույցների ունեցած անգնահատելի դերը ազգային ինքնության պահպանման եւ հայ-կիպրական դարավոր բարեկամության ամրապնդման գործում եւ հույս հայտնեց, որ  համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը հնարավորություն կընձեռի առավել խորացնելու եւ հարստացնելու Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ քաղաքական օրակարգը:

«Կիպրոսի հետ հարաբերությունների հիմքում շատ ավելի խորքային իմաստ կա. սա քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների բարեկամություն է, որոնք շատ լավ հիշողություն, պատմության շատ խորը զգացում ունեն, եւ այդ քաղաքակրթական հիմքերի վրա է կառուցված բարեկամությունը», - նշեց ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարն այս հարաբերություններում առանձնահատուկ ընդգծեց Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը: «Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, որոնք տարին մեկ անգամ հավաքվում են սուրճ խմելու, այլ սա ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին է:

Հարցն այն չէ, թե որքան է կազմում Կիպրոսի հայ համայնքի թվաքանակը, հարցն այն է, որ դուք ներկայացված եք ինստիտուցիոնալ կառուցվածքային խորը հիմքերով, որոնք ուղղված են պահպանելու այն, ինչ մեզ համար շատ կարեւոր է՝ մեր ազգային ինքնությունը»:

Ներկայացնելով իր այցի նպատակները եւ հունիսի 4-ին կայանալիք եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպման օրակարգը եւ այդ ձեւաչափով համագործակցության հեռանկարները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Իմ այցի նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է եւ բավական ներուժ ունի»:

«Մենք շատ խոստումնալից օրակարգ ունենք նորարությունների, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում, որտեղ առաջարկում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները: Եվ հուսով եմ, որ այս պահից սկսած կարող ենք ընդլայնել ոլորտային համագործակցությունը»:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին եւ ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: «Ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից ի վեր չափազանց  էական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի կյանքում: Մենք անդրադարձանք մեր կուտակված ներքին խնդիրներին, մենք ի ցույց դրեցինք պետության, պետական-հասարակական ինստիտուտների կարողությունը, ուժը: Հասարակության ընդվզումը, որը բերեց թավշյա խաղաղ, ոչ բռնի հեղափոխության, չքայքայեց պետության հիմքերը, այլ միայն նպաստեց դրանց ամրապնդմանը: Մենք 27 տարի շարունակ կառուցել ենք երկիր, որը ես կկոչեմ եվրոպական մոդելի երկիր: 1991թ. ի վեր մենք ընտրեցինք պետության կառուցման այդ ուղղությունը, որի հիմքում դրված են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը»,- նշեց ԱԳ նախարարը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանեց Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում:

Այնուհետեւ ԱԳ նախարարը շրջայց կատարեց Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում: