Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Մեզ Վրաստանից վախեցնում են. Թուրքիայից ապրանք ներմուծողներ

Մենք մինչեւ այս պահը չգիտենք, թե ովքեր են մեր գործով զբաղվում: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Երկու շաբաթ առաջ Բագրատաշենի անցակետով Թուրքիայից առանց մաքսազերծման ապրանք ներկրելու փորձ արած առևտրականները պատկան մարմիններից պահանջում են որոշակիություն մտցնել իրենց գործում, քանի որ ձգձգվող գործընթացի հետևանքով ամեն օր ֆինանսական կորուստներ են կրում։

Լրագրողների հետ հանդիպմանը այսօր՝ հունիսի 4–ին, առևտրականներն ասացին, որ մինչև հիմա տեղյակ չեն՝ ինչ փուլում է իրենց գործը, նույնիսկ հստակ չգիտեն՝  քրեական գործ կա՞ հարուցված, թե ոչ։

«Գործի մասին մենք բոլոր ատյաններին դիմել ենք, ոչ մի տեղ չկա, ասում են՝ դեռ չի հասել հասցեատիրոջը, միայն գիտենք, որ քրեական գործ է հարուցվել 205-րդ հոդվածի 1-ին կետով»,- ասաց առեւտրական Քրիստինե Մանուկյանը՝ նշելով, որ հստակ չգիտեն՝ արդյոք հարուցված գործ կա՞, թե՞  ոչ:

Նրա խոսքով՝ Բագրատաշենի անցակետում իրենց կացարան չեն տրամադրել, բայց դա այդքան չի վրդովվեցրել իրենց, որքան այն, թե ինչպես են դիմավորել իրենց:

«Մեզ դիմավորեցին ԱԱԾ աշխատակիցներով, ոնց որ ազգի դավաճաններին բռնեին: Մեզ միացնում են պետական պաշտոնի խախտում անողների հետ, բայց մենք պետական մարմինների հետ ոչ մի բան չենք արել, մենք մեր բեռն ենք բերել»,-ասաց առեւտրականը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ իրենց կողմից խախտումներով ներմուծված բեռը կշռել է 3 տոննա, որում հիմնականում եղել են վերջին զանգի համար բերված հագուստներ:

«Մենք խոստովանել ենք, որ փորձել ենք առանց մաքսազերծման անցկացնենք: Առաջին օրը մեզ ասացին, որ 9 հազար եվրո տուգանք է հասնում, մենք համաձայնվեցինք: Չորս ժամ հետո ասացին՝ չէ, թիվը փոխվեց, 14 հազար եվրո է: Դրանից հետո մեզ ասացին, որ դա էլ չի լինի, եւ պետք է  գործ հարուցվի: 2 շաբաթ է անցել, չե՞ն կարողանում մի քիչ արագ արձագանքել, այդ ապրանքների իրացման խնդիր է առաջ եկել, եւ լուրջ ֆինանսական խնդրի առաջ ենք կանգնել»,- ասաց առեւտրականը:

Էջմիածին-Թուրքիա ուղղությունը սպասարկող տուրիստական ընկերության տնօրեն Խաչատուր Պողոսյանի խոսքով՝ ավտոբուսը, որտեղ բեռներն են, եւ որն արդեն 15 օր կապարակնքված կանգնած է մաքսակետում, վարձակալությամբ է վերցրել, վերջինս պատկանում է ազգությամբ վրացու, որն ամեն օր զանգում եւ գումար է պահանջում:

«Ավտոբուսը մայիսի 19-ից գտնվում է Բագրատաշենում: Վրացիները պահանջում են իրենց ավտոբուսը կամ շաբաթական 2400 եվրո գումար»,- ասաց Պողոսյանը:

Առեւտրականների խոսքով՝ վրացիները սկսել են սպառնալիքներ ներկայացրել:

«Մեզ վախեցնում են, ասում են, հիշեք, որ դուք Վրաստանով եք գնում-գալիս: Եթե մենք վրացու հարցը չլուծենք, ոչ մեկս չի կարողանալու անցնել»,- ասաց առեւտրականը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տուրիստական ընկերության տնօրենին զանգեց ավտոբուսի վրացի սեփականատերը, որը պահանջեց, որ վաղը 1000 ամերիկյան դոլար ուղարկի իրեն:

Առեւտրականները հույս հայտնեցին, որ պատկան մարմինները կլսեն իրենց բողոքը եւ արագ կարձագանքեն, այլապես ճանապարհ կփակեն։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

«Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին»,– նշված էր հաղորդագրությունում։