Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Բռնության որեւէ դեպք, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա. Փաշինյան

Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձեւավորումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձեւավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձեւավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը եւ բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա իմ գնահատմամբ, լուսանցքային երեւույթներ են, հետցնցումային երեւույթներ են եւ որեւէ կասկած չկա, որ բռնություն քարոզող եւ բռնությամբ գործող ուժերը եւ անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, նրանք դուրս են մղվելու ՀՀ հանրային եւ քաղաքական կյանքից:

Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այստեղ նաեւ ԱԺ-ի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ որպես ՀՀ վարչապետ խստորեն դատախպարտում եմ բռնության որեւէ դրսեւորում:  Բռնության որեւէ դեպք, որեւէ դրսեւորում, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա: Կարծում եմ՝ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս եւ դա պետք է արտահայտվի պետական ինստիտուտների գործունեության մեջ»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը: