Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Ես եմ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին. Նիկոլ Փաշինյան

Ես ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ ԼՂ հարցի վերաբերյալ իմ տեսլականը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախում պատերազմ հրահրող «դավադիրների» մասին։

Վարչապետը պնդեց՝ դավադիրների մասին ինքը բարձրաձայնել է Գորիսում՝ նախընտրական հավաքի ժամանակ։

«Ես ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ ԼՂ հարցի վերաբերյալ իմ տեսլականը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ ԼՂՀ եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն դրա հետ, պարզվել է, որ համաձայն են դրա հետ,  եւ երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց են պատկերացնում՝ ինչ քայլերով պետք է գնալ առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա, ֆեյսբուքում գրի Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքն այդ անում։ Ինքն 100 տոկոսով գիտի ի՞նչ է կատարվում»,–նշեց նա։

Փաշինյանը, միաժամանակ, վստահեցնում է՝ նախկինում Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից. «Ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղեկացնել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում։ Ես եմ ԼՂ հարցի պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձանից առաջ։ 5 անգամ հարցրել եմ դուք տեղյակ եղել եք՝ ի՞նչ են պայմանավորվել, իրենց տեղյակ չեն եղել։ Իրենց դրանից հետո գնում են, իրենց օգնականների եւ նույնիսկ իրենց սոցցանցերի էջերում գրում են՝ էս ապազգային իշխանություն է, հակաազգային իշխանություն է, հողերը... հարց է առաջանում՝ ինչի՞ համար են դա անում»։

Հարցին՝ այդ դավադիրների վտանգը դեռ առկա՞ են, նա պատասխանեց. «Վտանգները կառավարվում են եւ արմատախիլ կարվեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ է տեսնում. «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։